Ողջույն, այսօր ուզում ենք պատմել, թե ինչպես կարելի է պատրաստել եփովի կրեմ օսլայով: Պետք է միանգամից նշենք, որ այս կրեմը ստացվում է բոլորի մոտ և միշտ:
Իր կառուցվածքով այս կրեմը շատ թեթև է, համասեռ, եթերային: Հարմար է շերտավոր տորթերի և էկլերների լցոնման համար: Հուսով ենք, որ դուք էլ սիրահարվեք այս բաղադրատոմսին, ինչպես մենք:
Եփովի կրեմ օսլայով. Անհրաժեշտ բաղադրիչները
_շաքար — 1 բաժակ
_ձու — 1 հատ
_օսլա — 3 ճաշի գդալ
_կաթ — 2 բաժակ
_վանիլին
_200 գր կարագ
Եփովի կրեմ օսլայով. Քայլ առ քայլ բաղադրատոմս
_Ձուն հարել շաքարավազով և օսլայով մինչև հարթ զանգված ստացվի: Ավելացնել տաք կաթ, խառնել:
_Դնել այդ զանգվածը կրակի վրա, հասցնել եռման և անընդհատ խառնելով, բերել ցանկալի թանձրության: Կրեմ պատրաստելու ընթացքում կրակը պետք է լինի նվազագույնը:
_Թողեք, որ կրեմը սառչի սենյակային ջերմաստիճանում, ոչ մի դեպքում այն սառնարանում չդնեք:
_Հարել սենյակային ջերմաստիճանի կարագը:
_Երբ կրեմը սառչի, աստիճանաբար ավելացնել այն հարած կարագի մեջ, անընդմեջ խառնելով հարիչով ցածր արագության տակ:
Կրեմը կատարյալ է Նապոլեոնի, Մեղրով տորթի, ցանկացած թխվածքաբլիթների համար և այլն: Փորձեք պատրաստել, միայն թե ոչ մի դեպքում այս կրեմի մեջ ալյուր չլցնեք:

Եփովի կրեմն օսլայով պատրաստ է:
Բարի ախորժակ:









