Ազնվամորիով կարկանդակ. Այս բաղադրատոմսով խմորեղենը նուրբ ու քնքուշ է ստացվում

Ազնվամորիով կարկանդակ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Ազնվամորիով կարկանդակ. Այս բաղադրատոմսով խմորեղենը նուրբ ու քնքուշ է ստացվում: Ազնամորին նուրբ բույր կտա, ու եթերային քնքնշություն:

Մարինա Ցվետաևան հայտնի է իր զարմանալի բանաստեղծություններով և հյուրասեր բնավորությամբ: Կա մի պատմություն, որ իր բանաստեղծությունները կարդալիս բանաստեղծուհին հյուրերին մատուցել է խնձորի համեղ կարկանդակ: Այդ ժամանակվանից ի վեր այս խմորի հին բաղադրատոմսը կոչվել է ցվետաևյան: Մենք չենք կարող հաստատել պատմվածքի իսկությունը, բայց հաճույքով կպատրաստենք այս գլուխգործոցը: Ցվետաևյան ազնվամորիով կարկանդակ պատրաստեք ձեր սիրելիներին հյուրասիրելու համար, սա շատ հարմար տարբերակ է:

Բաղադրատոմսը ունիվերսալ է, լավ է նրանով, որ կարող եք օգտագործել ցանկացած սառեցված և թարմ հատապտուղներ: Թեթև և բարակ խմորաշերտը, անուշահոտ ազնվամորու և թթվասերի լցոնը վերածվում են հիանալի դեսերտի, որի հանդեպ դժվար է անտարբեր մնալ:

Սա ոչ թե ուղղակի խմորեղեն է, այլ արվեստ:

Ազնվամորիով կարկանդակ

Ազնվամորիով կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Թթվասեր 315 գ
  • Կարագ 150 գ
  • Խմորի փոշի 1 թեյի գդալ
  • Շաքար 270 գ
  • Ցորենի ալյուր 320 գ
  • Ձու 1 հատ
  • Ազնվամոր 350 գ

Ազնվամորիով կարկանդակ

Ազնվամորիով կարկանդակ. Պատրաստման եղանակը

  1. Հարել 105 գ թթվասերը 90  գ շաքարով: Հալեցնել կարագը միկրոալիքային վառարանում կամ ջրային բաղնիքում, թող սառչի, ապա ավելացնել թթվասերի վրա և խառնեք մինչև հարթ զանգված ստացվի:
  2. Փխրեցուցիչը և 260 գ ալյուրը մաղել: Աստիճանաբար ալյուրը ավելացնել հեղուկ զանգվածի վրա, հունցելով խմորը: Այն պետք է ստացվի մեղմ և առաձգական: Պատրաստի խմորը տեղավորել ձևամանի մեջ, այնպես, որ կազմվեն բարձր կողմեր:
  3. Կարկանդակի լցոնը պատրաստելու համար ձուն հարել մնացած շաքարավազի, ալյուրի և թթվասերի հետ:
  4. Խառնուրդը լավ խառնել հարիչով այնպես, որ գնդիկներ չմնան:
  5. Խմորի վրա դնել ազնվամորին և վրայից զգուշորեն լցնել թթվասերի լցոնը: Եթե պետք է օգտագործեք սառեցված հատապտուղ, ապա նախապես հալեցրեք այն, որպեսզի ավելորդ հեղուկը չվնասի խմորին:
  6. Նախապես տաքացնել ջեռոցը 180 աստիճանով և թխել կարկանդակը 50-60 րոպե: Կարկանդակի մեջտեղի մասը կարող է մի փոքր հեղուկանման լինել, բայց դա լավ է: Սպասեք, որ խմորեղենը լավ սառչի, և միայն դրանից հետո կտրատեք կարկանդակը:

Ցվետաևյան Ազնվամորիով կարկանդակ հաճախ պատրաստեք, այն միշտ ստացվում է շատ քնքուշ և համեղ: Եթե ​​ցանկանում եք, որ խմորեղենը պահի իր գեղեցիկ ձևը, ապա սպասեք, որ այն լավ սառչի, նոր կտրատեք: Այդ ընթացքում կարող եք պատրաստել անուշաբույր թեյ կամ թարմացնող կոկտեյլներ:

Ազնվամորիով կարկանդակ

Ազնվամորիով կարկանդակը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք