Ախորժելի թխվածքաբլիթներ. Անուշաբույր քաղցրավենիք ամեն օրվա համար

Ախորժելի թխվածքաբլիթներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Փափուկ, փխրուն, շատ ախորժելի թխվածքաբլիթներ մատչելի մթերքներով՝ թեյի և խորտիկի համար:

Ամեն ինչ արվում է շատ պարզ և արագ։

Ախորժելի թխվածքաբլիթներ

Ախորժելի թխվածքաբլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Մածուն 180 մլ

_Ձու 2 հատ

_Շաքարավազ 60 գր

_Վանիլին մի պտղունց

_Մի պտղունց աղ

_Բուսական յուղ 100 մլ

_Ալյուր մոտ 400 գր

_Փխրեցուցիչ 10 գր

_Շաքարավազ և դարչին՝ ցանելու համար

Ախորժելի թխվածքաբլիթներ

Ախորժելի թխվածքաբլիթներ. Պատրաստման եղանակը

_Մթերքները նախապես հանել սառնարանից, որպեսզի ամեն ինչ լինի նույն ջերմաստիճանում։

_Ձուն աղի, շաքարավազի և վանիլինի հետ հարել հարիչով, մինչև հարթ լինի և շաքարավազը լուծվի։

_Լցնել մածունը և բուսական յուղը, լավ խառնել։

_Ալյուրը մաղել և խառնել փխրեցուցիչի հետ, լցնել հեղուկ զանգվածի մեջ, շաղախել խմորը, մինչև դառնա հարթ և փափուկ, ոչ կպչուն։

_Սեղանին ալյուր ցանել և խմորի շերտը գրտնակել մինչև 5 մմ հաստությամբ:

_Կարելի է կտրատել տարբեր ձևերով կամ պարզապես կտրատել դանակով, ինչպես ցանկանում եք։

_Շերտին նախապես դարչինի հետ խառնված շաքարավազ ցանել։

_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և շարել թխվածքաբլիթները։

_Թխել 180 աստիճանով մոտ 15 — 20 րոպե, բայց արդեն ըստ ջեռոցի, թխվածքաբլիթները պետք է լավ կարմրած լինեն։

_Տապակը հանել ջեռոցից և թողնել սառչի։

Ախորժելի թխվածքաբլիթներ

Այս համեղ թխվածքաբլիթը մատուցում եմ կաթով, թեյով, կակաոյով: Սրանք շատ պարզ են, բայց դուր կգան ամբողջ ընտանիքին և հատկապես երեխաներին։

Բարի ախորժակ

Տեսանյութ

Մեղրով շատ համեղ և նրբահամ թխվածքաբլիթ

Խնդրում ենք Գնահատեք