Աղանդեր առանց ջեռոցի. Նրբահամ քաղցրավենիք

Աղանդեր առանց ջեռոցի ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Շոկոլադե վաֆլիով Աղանդեր առանց ջեռոցի, սա հիանալի թեյի հավելում կլինի տոնական  երեկոյի համար:

Նուրբ և եթերային կրեմն աննկարագրելի հաճույք է ստեղծում և այս նրբագեղությունը ձեզ անպայման դուր կգա։

Աղանդեր առանց ջեռոցի

Աղանդեր առանց ջեռոցի. Անհրաժեշտ բաղադրիչները

_Շոկոլադե վաֆլի 350 գր

_Եգիպտացորենի օսլա 80 գր

_Կաթ 500 մլ

_Դեղնուց 5 հատ

_Շաքարի փոշի 150 գր

_Թանձր սերուցք 100 գր

_Սերուցքային պանիր 100 գր

_Ընկույզ և շոկոլադ՝ ըստ ճաշակի և ցանկության

Աղանդեր առանց ջեռոցի

Աղանդեր առանց ջեռոցի. Պատրաստման եղանակը

_Վաֆլիները բլենդերով մանրացնել և զանգվածը լցնել կաղապարի մեջ, որի մեջ կկազմենք տորթը։

_Շերտը բաժակի հատակով սեղմել, կողքեր անել, դնել սառնարանը 30 րոպե։

_Խառնել կաթը, դեղնուցը, օսլան, փոշին, ցանկության դեպքում՝ վանիլին։

_Զանգվածը հարել ընկղմվող բլենդերով և կրեմը դնել կրակին, հասցնել եռման աստիճանի։

_Եփել մարմանդ կրակի վրա, մինչև ցանկալի խտությունը՝ անընդհատ խառնելով, որ չայրվի և թողնել սառչի:

_Ձևամանի մեջ վաֆլիի շերտի վրա կրեմը քսել, հավասար շերտով բաժանել և դնել սառնարանը պնդանալու։

_Սերուցքը հարել շաքարի փոշու հետ մինչև փարթամանա, ավելացնել սերուցքային պանիրը և հարել։

_Այս կրեմը քսել արդեն սառած, նախորդ շերտի վրա։

_Այժմ դուք կարող եք տորթի վրա ցանել մանրացրած ընկույզ, շոկոլադի կտորներ, չոր հատապտուղներ և այլ քաղցր հավելումներ:

_Ձևամանը ծածկել և մի գիշեր դնել սառնարանում։

Աղանդեր առանց ջեռոցի

Աղանդերը պարզապես հրաշալի է, նուրբ, եթերային, ուղղակի կատարյալ քաղցրավենիք։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տորթ Անբան Հուռին առանց ջեռոցի

Խնդրում ենք Գնահատեք