Նուրբ, շոկոլադե աղանդեր Բաունտի, որն ունի կոկոսի հարուստ և խենթացնող համ:
Այս քաղցրավենիքն անպայման պետք է պատրաստել:

Աղանդեր Բաունտի. Անհրաժեշտ բաղադրիչները
Խմորի համար
_Կարագ 100 գր
_Շաքարավազ 1/2 բաժակ
_Շոկոլադ 50 գր
_Ձու 1 հատ
_Ալյուր 1, 1/4 ճաշի գդալ
_Աղ 1 պտղունց
_Փխրեցուցիչ 1 ճ.գ
_Ջուր 2/3 բաժակ
Կոկոսի մուսի համար
_Շաքարավազ 100 գր
_Կոկոսի փաթիլներ 150 գր
_Կաթ 310 մլ
_Օսլա 10 գր
_Ժելատին 2 թեյի գդալ
_Կոկոսի լիկյոր 2 ճաշի գդալ
_Սերուցք 33% 250 մլ
Շոկոլադե մուսի համար
_Ձու 2 հատ
_Շաքարավազ 80 գր
_Օսլա 30 գր
_Կաթ 350 մլ
_Շոկոլադ 250 գր
_Ժելատին 1 ճաշի գդալ
_Սերուցք 250 մլ
_Վանիլին մի պտղունց


Աղանդեր Բաունտի. Պատրաստման եղանակը
_Կարագը տրորել շաքարավազի, մի պտղունց վանիլինի, գոլորշու վրա հալված շոկոլադի հետ և թողնել սառչի սենյակային ջերմաստիճանում։
_Բոլոր բաղադրիչները հարել միջին արագությամբ, ավելացնել 1 ձուն և հարել։
_Ալյուրը մաղել փխրեցուցիչով և մի պտղունց աղով:
_Ալյուրի խառնուրդը 3 չափաբաժնով լցնել կարագ-ձվի խառնուրդի մեջ՝ հերթագայելով ջրի հետ (3 չափաբաժնով), հարելով հարիչով, մինչև համասեռ դառնա։
_Պատրաստի խմորը պիտի ունի թթվասերի թանձրություն։
_Թխելու համար պատրաստել մոտ 23 սմ կողմով ուղղանկյուն տապակ (եթե պատրաստելու եք չափաբաժիններով աղանդեր) կամ շրջանաձև՝ մոտ 23 սմ տրամագծով (եթե տորթ եք պատրաստում)։
_Թխելու համար նախատեսված տապակը ծածկել յուղաթղթով, կողքերը յուղել կարագով։
_Խմորը լցնել, մի փոքր թափահարել, որպեսզի օդը դուրս գա և թխել նախապես մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցում մինչև պատրաստ լինի (մոտ 30-40 րոպե):
_250 մլ կաթը, 150 գ կոկոսի փաթիլները, 100 գ շաքարավազը խառնել, մի քանի րոպե եռացնել, ապա լցնել մանր մաղի վրա՝ լավ քամելով կոկոսը։
_Կոկոսի կաթը հավաքել առանձին։
_30 մլ կաթը խառնեք 10 գ կարտոֆիլի օսլայի հետ, այս խառնուրդով եփել կոկոսի կաթը։
_2 թեյի գդալ լուծվող ժելատինը խառնել 30 մլ կաթի մեջ, տաքացնել, մինչև ամբողջովին լուծվի։
_Սառած կոկոսի կրեմի մեջ լցնել լիկյորը, ժելատինը, հարել։ Հարել 250 մլ սառած սերուցքը և աստիճանաբար խառնել կոկոսի հիմքի հետ։
_Մոտ 8 սմ տրամագծով, առանց տակի կաղապարների կողքերը փայլաթիթեղով ծածկել, դնել հարթ ափսեի վրա։
_Կոկոսի հիմքը լցնել կաղապարների մեջ և դնել սառնարանը, մինչև այն պնդանա։
_Եթե տորթ եք պատրաստում, ապա ձեզ հարկավոր կլինի մոտ 16-18 սմ տրամագծով ձևաման։
_Կրեմը եփել 300 մլ կաթով, 80 գ շաքարավազով, 30 գ կարտոֆիլի օսլայով։ Եթե կրեմի մեջ գնդիկներ են գոյացել, քամել մաղով։
_Տաք կրեմի մեջ ավելացնել կաթնային շոկոլադի կտորները, հարել մինչև լուծվի, թողնել սառչի սենյակային ջերմաստիճանում։
_1 ճաշի գդալ լուծվող ժելատինը խառնել 50 մլ կաթի մեջ, տաքացնել մինչև լուծվի, լցնել կրեմի մեջ, հարել։
_Հարել 250 մլ սերուցք 35% և աստիճանաբար խառնել կրեմի հետ։
_10 սմ տրամագծով կաղապարների տակ դնել համապատասխան չափով կտրատված թխվածքաբլիթներ, վրան դնել սառած կոկոսի մուսը, ամբողջը ծածկել շոկոլադե մուսով։

Դնել սառնարանը ամբողջ գիշեր, մինչև աղանդեր Բաունտին ամբողջովին սառչի, զարդարել ըստ ձեր ճաշակի։
Աղանդեր Բաունտին պատրաստ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տորթ Բաունտի







