Նուրբ, փափուկ և եթերային աղանդեր Ձմեռային հեքիաթ, որը կարող եք պատրաստել արագ և հեշտությամբ։ Այն կարող եք զարդարել ըստ ցանկության։
Սերուցքային կրեմը միշտ հիանալի է ցանկացած քաղցրավենիքի համար:

Աղանդեր Ձմեռային հեքիաթ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձու 6 հատ
_Շաքարավազ 200 գր
_Ալյուր 200 գր
_Փխրեցուցիչ 10 գր
_Թթվասեր 50 գր
_Մի պտղունց աղ
Կրեմը պատրաստելու համար
_Կարագ 350 գր
_Խտացրած կաթ 350 գր
Շերտերը թրջելու համար խտացրած կաթը նոսրացնել ջրով

Աղանդեր Ձմեռային հեքիաթ. Պատրաստման եղանակը
_Սպիտակուցները զգուշությամբ առանձնացնել դեղնուցներից։
_Սպիտակուցները հարել մի պտղունց աղով և երբ զանգվածը դառնա թանձր, մաս-մաս ավելացնել շաքարավազի մի մասը և հարել զանգվածը, մինչև ստացվեն պինդ գագաթներ։
_Դեղնուցներն առանձին հարել շաքարավազի երկրորդ մասի հետ։
_Դեղնուցներին խառնել թթվասերը և հարել։
_Այժմ երկու մասերը միացնել և զգուշորեն ավելացնել մաղած ալյուրը փխրեցուցիչով, խառնել բահիկով։
_Խմորը լցնել յուղաթղթով ծածկված կաղապարի մեջ, հարթեցնել։
_Թխել 180 աստիճան ջերմաստիճանում մոտ 45 րոպե, պատրաստ լինելը ստուգել փայտիկով։
_Սառեցնել թխվածքաբլիթը և կտրատել մի քանի շրջաններ, եզրերը կտրել և դրանցից փշրանքներ պատրաստել։
_Կրեմի համար փափկած կարագը հարել մինչև փարթամանա և մաս-մաս լցնել խտացրած կաթը, հարել մինչև հարթվի և եթերային լինի։
_Տորթիկ կազմել՝ շերտերին կրեմով քսելով, կողքերին և վրան կրեմ քսել, ծածկել փշրանքներով։
_Կրեմի մի մասը կարելի է ներկել տարբեր ներկերով և տորթի վրա պատրաստել ծաղիկներ, բողբոջներ և թերթիկներ։
_Տորթիկները մի քանի ժամով դնել սառնարանը, իսկ հետո այս գեղեցիկ ու համեղ հրաշքը մատուցել տոնական սեղանին։

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Թխվածք Ոզնի քնքուշ նուրբ







