Աղցան երեք բաղադրիչով. Չգիրացնող, թեթև ուտեստ

Աղցան երեք բաղադրիչով ԱՂՑԱՆՆԵՐ

Աղցան երեք բաղադրիչով. Չգիրացնող, թեթև ուտեստ

Ես սիրում եմ համեղ ու հագեցնող նախուտեստներ, բայց փորձում եմ նաև հետևել իմ կազմվածքին: Այսպիսով, օրվա իմ կերակրացանկում գերակշռում են բանջարեղենը, մրգերը և սպիտակուցային սնունդը: Այդ պատճառով ինձ միանգամից գրավեց երեք բաղադրիչներից կազմված չափավոր կծու և չափազանց պարզ աղցանը: Այն համատեղում է այն ամենն, ինչ ես սիրում եմ:

Որպես լցոնում ես վերցնում եմ ցածր յուղայնությամբ թթվասեր կամ հունական յոգուրտ: Իսկ անուշաբույր կանաչիներն օգնում են ամեն անգամ համը նորովի թարմացնել: Ընտրեք պինդ ու մսոտ լոլիկ: Իսկ երբ խոսքը խնձորի մասին է, ես նախընտրում եմ ավելի թթու և հյութեղ սորտերը: Մի խոսքով, գնանք պատրաստելու:

Աղցան երեք բաղադրիչովԱղցան երեք բաղադրիչով. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Լոլիկ 2-3 հատ
  • Պանիր 200 գ
  • Խնձոր 1-2 հատ
  • Սխտոր 2-3 պճեղ
  • Թթվասեր 5 ճաշի գդալ
  • Աղ` ըստ ճաշակի
  • Ռեհան` ըստ ճաշակի

Աղցան երեք բաղադրիչով

Աղցան երեք բաղադրիչով

Աղցան երեք բաղադրիչով. Պատրաստման եղանակը

  1. Խառնել թթվասերին ճզմած սխտոր, աղ և կանաչիներ (այս դեպքում՝ չոր ռեհան):
  2. Լոլիկները կտրել շերտերով, կեղևել խնձորները և քերել դրանք խոշոր քերիչով: Թարմ լոլիկների վրա քերել պանիրը: Խառնել բաղադրիչները։
  3. Ավելացնել սոուսը և լավ խառնել։

Մատչելի մթերքներով մենք ստացանք թեթև և համեղ աղցան: Կարող եք վստահաբար ուտել այն՝ առանց անհանգստանալու ձեր կազմվածքի մասին: Ավելացրեք ավելի շատ սխտոր, եթե ցանկանում եք համն ավելի սուր դարձնել:

Դուք անպայման կսիրեք այս արագ աղցանը:

Աղցան երեք բաղադրիչով

Աղցանը երեք բաղադրիչով պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Լոբով աղցան

Խնդրում ենք Գնահատեք