Աղցան Թանկարժեք քարեր. Շատ համեղ և հեշտ պատրաստվող ուտեստ

Աղցան Թանկարժեք քարեր ԱՂՑԱՆՆԵՐ

Աղցան Թանկարժեք քարեր. Շատ համեղ և հեշտ պատրաստվող ուտեստ:

Այս օրերի տխրությունը կարելի է մի փոքր ցրել, գոնե ուտեստները գեղցիկ մատուցելով: Մեզնից ամեն մեկն ուզում է իր մտերիմներին մի փոքր հաճույք պատճառել, այնպես որ պատրաստեք մի որևէ համեղ և օրիգինալ աղցան:

Հավատացեք, այս բաղադրատոմսը հենց այն է, ինչ ձեզ հարկավոր է: Այն շատ գեղեցիկ է, ինքնատիպ, անպայման կդառնա ձեր սեղանի իսկական զարդարանք:

Աղցան Թանկարժեք քարեր

Աղցան Թանկարժեք քարեր. Անհրաժեշտ բաղադրիչներ

(բաղադրիչների քանակությունը որոշեք ինքներդ, աչքաչափով, կախված ձեր նախասիրություններից)

  • Ձվեր
  • Խնձորներ
  • Մայոնեզ
  • Կաթնաշոռային պանիր
  • Պիստակ
  • Կիվի
  • Կորեական գազար
  • Խաշած լեզու
  • Նռան հատիկ
  • Սոճու ընկույզ
  • Սխտոր 2-3 հատ

Աղցան Թանկարժեք քարեր

Աղցան Թանկարժեք քարեր

Աղցան Թանկարժեք քարեր. Պատրաստման եղանակը

  1. Կտրատել նախապես խաշած և սառեցված լեզուն փոքր խորանարդիկներով, ապա կիվին մաքրել կեղևից և կտրել խորանարդներով:
  2. Ձվերը բաժանել սպիտակուցների և դեղնուցների, սպիտակուցները կտրել փոքր խորանարդներով, իսկ դեղնուցները քերել մանր քերիչով:
  3. Հեռացրեք կեղևն ու կորիզները խնձորից և կտրել փոքր խորանարդիկներով:
  4. Սոուսը պատրաստելու համար կաթնաշոռային պանիրը լցնել խորը ամանի մեջ, մանրակրկիտ տրորել, ավելացնել մայոնեզ և մի քանի պճեղ սխտոր ճզմել: Բոլոր բաղադրիչները լավ խառնել միմյանց հետ:
  5. Այժմ հավաքել աղցանը. Ուտեստի մատուցման ափսեի վրա դնել բացվող օղակ, առաջին շերտով լցնել խաշած լեզուն, տարածել այն ​​հավասարապես և վրան քսել պատրաստված սոուսը:
  6. Կիվին լցնել հաջորդ շերտով, քսել սոուսով: Հաջորդը կտրատած սպիտակուցներն են, ավելացնել սոուսը, ապա լցնել կորեական գազարի շերտ, գազարի վրա նույնպես քսել սոուս:
  7. Հիմա լցնում ենք կտրտած խնձորի շերտ, քսում սոուսով: Վերջում լցնել քերած դեղնուցները և թեթևակի սեղմել:
  8. Զարդարման համար նռան հատիկներ ցանել դեղնուցների վրա, լցնել կիվիի մանր կտորներ, ավելացնել սոճու ընկույզ և պիստակ: Այժմ արդեն կարելի է հեռացնել բացվող օղակը:

Աղցան Թանկարժեք քարեր

Աղցան Թանկարժեք քարեր պատրաստ է: Այս աղցանը կդառնա ձեր սեղանի իսկական զարդարանքը, այն բացարձակապես բոլորին դուր կգա: Դրա գեղեցկությունն ու համը կգրավեն ձեզ և ձեր հյուրերին:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Համեղ աղցաններ

Խնդրում ենք Գնահատեք