Առաջարկում եմ պատրաստել պարզ ու համեղ Աղցան ճակնդեղով և թթու վարունգով:
Որքան ավելի են հեռանում ամանորյա տոներն, այնքան ավելի համեստ ուտեստներ ենք մատուցում սեղանին։ Հատկապես, եթե պատրաստվում ենք մեծ ընկերախումբ հյուրընկալել: Դժվար է բավարար քանակի կարմիր ձկներ կամ խավիար մատուցել:Մանավանդ որ, ինչ վերաբերում է տղամարդկանց՝ նրանք առանձնապես քմահաճ չեն նախուտեստների հարցում:
Մեր առաջարկած ճակնդեղով աղցանն ունի հետաքրքիր համ և անսովոր հյուսվածք։ Լավագույնն այն է, որ սա բյուջետային խորտիկ է, որը կարելի է պատրաստել խնջույքից 10 րոպե առաջ:

Աղցան ճակնդեղով և թթու վարունգով. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ճակնդեղ 1 կգ
_Սոխ 1 հատ
_Թթու վարունգ 5 հատ
_Ձու 4 հատ
_Սխտոր 3 պճեղ
_Մայոնեզ 2-3 ճաշի գդալ
_Աղ՝ ըստ ճաշակի
_Սամիթ՝ ըստ ճաշակի
_Սև պղպեղ (աղացած) ըստ ճաշակի


Աղցան ճակնդեղով և թթու վարունգով. Պատրաստման եղանակը
_Առաջին հերթին պետք է ճակնդեղը եփել կամ թխել ջեռոցում, մինչև փափկի։ Եփել ձվերը աղ արած ջրի մեջ: Մաքրել ճակնդեղը և ձվերը։
_Մաքրել սոխը և կտրատել փոքր խորանարդիկներով։ Վարունգը նույն կերպ մանրացնել, իսկ սխտորը շատ մանր կտրատել կամ ճզմել մամլիչով։
_Տապակի մեջ տաքացնել ձեթը, դրա մեջ տապակել սոխը մինչև ոսկեգույն դառնալը։ Այնուհետեւ սոխին ավելացնել վարունգը։ Եփել՝ խառնելով, 2-3 րոպե։ Հաջորդը, ավելացնել սխտորը: Եփել ևս մեկ րոպե։
_Ճակնդեղն անցկացնել խոշոր քերիչով, իսկ ձվերը կտրատել խորանարդներով։ Երկու բաղադրիչները լցնել խորը աղցանի ամանի մեջ։ Դրանց վրա ավելացնել պատրաստի, մի փոքր սառեցրած սոխը վարունգով։
_Այժմ սամիթը մանր կտրատել։ Լցնել կանաչիները աղցանի վրա։ Համեմել մայոնեզով, ավելացնել աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի։ Խառնել և թողնել մի քանի րոպե։

Ճակնդեղով և թթու վարունգով աղցանը կարող եք պատրաստել հյուրերի գալուց անմիջապես առաջ, պայմանով, որ ճակնդեղն ու ձուն նախապես պատրաստ են։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կարմիր աղցան նոր բաղադրատոմսով







