Աղցան Շաքարոբ. Հյութեղ և համեղ աղցան ուզբեկական խոհանոցից

Աղցան Շաքարոբ ԱՂՑԱՆՆԵՐ

Աղցան Շաքարոբ. Հյութեղ և համեղ աղցան ուզբեկական խոհանոցից

Երբ խոսքը վերաբերում է ուզբեկական խոհանոցին, առաջին բանը, որ պատկերացնում ենք՝ հայտնի փլավն է: Բայց քչերը գիտեն, որ այն ամբողջական չի լինի առանց ավանդական այս աղցանի: Տաշքենդում յուրաքանչյուր փլավի ափսե մատուցվում է անպայման այս բանջարեղենային նախուտեստով, որի անունը թարգմանաբար նշանակում է «քաղցր ջուր»: Դա ամառային հասած լոլիկի հյութի մեծ քանակի պատճառով է:

Պղպեղը կարող է լինել ինչպես քաղցր, այնպես էլ կծու: Ամեն ինչ կախված է ձեր ճաշակից: Մենք խորհուրդ ենք տալիս ավելի շատ պատրաստել այս խորտիկը, քանի որ այն սեղանից ավելի արագ է անհետանում, քան փլավը:

Աղցան Շաքարոբ

Աղցան Շաքարոբ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Լոլիկ 2.5 կգ
  • Վարունգ 1 կգ
  • Բուլղարական պղպեղ 700 գ
  • Սոխ 800 գ
  • Սխտոր 1 հատ
  • Մաղադանոս 40 գ
  • Սամիթ 40 գ
  • Ռեհան 35-40 գ
  • Աղ 2 ճաշի գդալ
  • Արևածաղկի ձեթ 150 մլ
  • Շաքար 5 ճաշի գդալ
  • Քացախ 5 ճաշի գդալ

Աղցան Շաքարոբ

Աղցան Շաքարոբ

Աղցան Շաքարոբ. Պատրաստման եղանակը

  1. Պատրաստել լվացված բանջարեղենը. Լոլիկը կտրատել կտորներով, վարունգը՝ շրջանակներով կամ կիսաշրջաններով, բուլղարական պղպեղը՝ շերտերով կամ խորանարդներով, սոխը՝ կիսաօղակներով:
  2. Կտորները պետք է լինեն բավականաչափ մեծ, որպեսզի պատրաստելիս չփլվեն:
  3. Դրանք լցնել էմալապատ կամ պլաստմասե ամանի մեջ և փայտե կամ պլաստմասե գդալով խառնել կտրատած կանաչիների, աղի և շաքարի հետ:
  4. Մեկ ժամով թողնել մի կողմ, որպեսզի բանջարեղենը հյութը թողնի:
  5. Դրանից հետո քացախ ավելացնել և շարել բանկաների մեջ (չմոռանաք հյութը): Ստերիլացնել դրանք 30-40 րոպե:
  6. Եթե ​բանկաները կես լիտրանոց են, ապա 20 րոպեն բավական կլինի:

Շաքարոբ

Նշված քանակի բաղադրիչներից դուք կստանաք հիանալի նախուտեստի 5 հատ լիտրանոց բանկա:

Աղցան Շաքարոբը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կորեական աղցան գազարով և դդմիկով

Խնդրում ենք Գնահատեք