Աղցան չերի լոլիկով և բուրատա պանրով

աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Ստորև բերված բաղադրատոմսում կներկայացնենք, թե ինչպես կարելի է Աղցան չերի լոլիկով և բուրատա պանրով հավաքել և համեղ սոուս պատրաստել: Եկեք սկսենք:

Աղցանը պետք չէ բարդացնել, և եթե այն ներառում է 3 տեսակ սալաթի տերևներ, գազար, չերի լոլիկ և բուրատա պանիր, ապա այն արդեն դատապարտված է հաջողության, ցանկացած առիթի համար, որ դուք կպատրաստեք այն:

աղցան

Աղցան չերի լոլիկով և բուրատա պանրով. Անհրաժեշտ բաղադրիչներ

_Սալաթի տերևներ — 100 գ (3 տեսակի սալաթներն իդեալական են. Ֆրիսետ, Ռոմանո, Ռադիչչո)

_Չերի լոլիկ — 5-7 հատ մեկ բաժնի համար

_Բուրատա — 150 գ (յուրաքանչյուր բաժնի համար 1 տուփ պանիր)

աղցան

Սոուսի համար.

_Ձիթապտղի յուղ — 3 ճաշի գդալներ

_Կիտրոնի հյութ — 1 թեյի գդալ

_Բալզամիկ սոուս — 1 թեյի գդալ

_Մեղր — 2 թեյի գդալ

_Դիժոնյան մանանեխ — 1 թեյի գդալ

_Աղ, պղպեղ` ըստ համտեսի

աղցան

Աղցան չերի լոլիկով և բուրատա պանրով. Պատրաստման եղանակը

_Աղցանը բաժիններով է մատուցվում, այնպես որ անմիջապես բաղադրիչները պետք է շարել ափսեների մեջ: Սկզբում դնել հազարի (սալաթի) տերևները:

_Կտրել չերի լոլիկը մետեղից և շարել սալաթի տերևների վրա:

_Զգուշորեն կտրել բուրատա պանիրը խոշոր կտորներով և շարել աղցանի վրա: Պանիրը շատ քնքուշ է, իսկ դրա միջուկը նույնիսկ հեղուկ է, ուստի ավելի լավ է սկզբում այն կիսով չափ կտրել, ապա բաժանել առանձին մասերի:

_Այժմ մնում է պատրաստել սոուսը: Դրա համար խառնել ձիթապտղի յուղը, կիտրոնի հյութը, բալզամիկ սոուսը, մեղրը և դիժոնյան մանանեխը:

_Այս սոուսով հագեցնել աղցանը: Աղ, պղպեղ` անել համտեսելու և մատուցելու համար:

_Ահա այսքան արագ և հեշտությամբ է պատրաստվում այս թարմ և հյութեղ աղցանը:

Աղցանը չերի լոլիկով և բուրատա պանրով պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Թարմ աղցան Ֆաթուշ

Խնդրում ենք Գնահատեք