Աղցան տապակած սնկով՝ դուք գլուխգործոց կպատրաստեք մի բուռ սնկից, մեկ հավի կրծքամսից և մի քանի հավի ձվից: Որքան էլ տարօրինակ է, նույնիսկ այդպիսի անելանելի վիճակից կարելի է ելք գտնել: Եվ տապակած սնկով աղցանը դրա վառ ապացույցն է:
Այն ինչ ներկայացնում ենք, տապակած սնկով և հավով մեծ և դիտարժան աղցան է, որն, ըստ էության, պատրաստվում է ընդամենը 5 բաղադրիչներից: Բայց այս նախուտեստում կարևոր դեր է խաղում սոուսը: Նրա շնորհիվ ոչ ոք նույնիսկ չի համարձակվի այս աղցանն անվանել պարզ ու հասարակ:
Աղցան տապակած սնկով. Անհրաժեշտ բաղադրիչները
_Հավի փափկամիս 300 գ
_Ձու 5 հատ
_Շամպինիոն 400 գ
_Սոխ 1 հատ
_Վարունգ 1 հատ
_Մայոնեզ 150-250 գ
_Կեֆիր 100 մլ
_Կարրի 0,5 թեյի գդալ
_Արևածաղկի ձեթ 2 ճաշի գդալ
_Աղ` ըստ ճաշակի
_Սև պղպեղ (աղացած)` ըստ ճաշակի
_Սամիթ `ըստ ճաշակի


Աղցան տապակած սնկով. Պատրաստման եղանակը
_Նախ, պատրաստել բաղադրիչները: Տաքացնել բուսական յուղը տապակի մեջ:
_Դրանում տապակել խորանարդներով կտրած սոխը մինչև փափկի: Դրանից հետո լցնել շերտերով կտրատած սունկը և տապակել:
_Ձվերը պինդ խաշել աղած ջրի մեջ, հետո սառեցնել և մաքրել: Հավի կրծքամիսը խաշել աղած ջրի մեջ, մինչև որ փափկի:
_Պատրաստել աղցանի լցոնը: Դա անելու համար ամանի մեջ խառնել մայոնեզը կեֆիրի և կարրիի հետ:
_Դնել 18 սմ տրամագծով աղցանի օղակը ամանի վրա:
_Առաջին շերտով լցնել պատրաստի և մի փոքր սառած սունկը:
_Հետո լցնել հավի փափկամսի կտորները: Հագեցնել այս շերտը սոուսով: Դրա վրա լցնել փոքր խորանարդներով կտրատած վարունգ:
_Դրանց վրա լցնել խոշոր քերիչով անցկացրած 3 ձվի սպիտակուց:
_Սպիտակուցների վրա լցնել սոուս: Այդ շերտի վրա քերել ձվի դեղնուցները: Դնել օղակով աղցանի ափսեն սառնարանում մեկ կամ երկու ժամով:
_Դրանից հետո զարդարել այն մնացած կտրատված սպիտակուցներով և կանաչիներով:

Զգուշորեն հանել օղակը և աղցանը մատուցել սեղանին: Ձեզ հաստատ դուր կգա:
Աղցանը տապակած սնկով պատրաստ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Աղցան բրոկոլիով








