Աղցան 5 րոպեում. Արագ, հասարակ և աներևակայելի համեղ

Աղցան 5 րոպեում ԱՂՑԱՆՆԵՐ

Աղցան 5 րոպեում. Ստացվում է այնքան հյութեղ ու հագեցնող, որ պարզապես մատներդ հետն ես ուտում: Աղցանն արժանի է ձեր ուշադրությանը, անպայման փորձեք, համոզված եմ, որ դա դուր կգա բոլորին, առանց բացառության:

Ստացվում է շատ համեղ, հագեցնող և հյութալի աղցան, որի բոլոր բաղադրիչները հիանալի կերպով համակցվում և ներդաշնակ են միմյանց հետ:

Աղցան 5 րոպեում

Աղցան 5 րոպեում. Անհրաժեշտ բաղադրիչները

_Հավի կրծքամիս 1 հատ

_Թարմ վարունգ 1 հատ

_Ձու 3 հատ

_Պանիր 80 գ

_Կանաչ սոխի մի փոքրիկ փունջ

_Սոխ 1 հատ

_Մայոնեզ 3-4 ճաշի գդալ

_Աղ ու պղպեղ `ըստ ճաշակի

Մարինադ սոխի համար

_Աղ 1/2 թեյի գդալ

_Շաքարավազ 2 թեյի գդալ

_Քացախ 9% 1 ճաշի գդալ

_Եռման ջուր 100 մլ

Աղցան 5 րոպեում

Աղցան 5 րոպեում. Պատրաստման եղանակը

_Սկզբում սոխը մանր կտրատել և մարինացնել ՝ ավելացնելով աղ, շաքար և քացախ: Սոխի վրա եռացրած ջուր լցնել:

_Աղ արած ջրի մեջ խաշել հավի կրծքամիսը, սառելուց հետո կտրատել:

_Կանաչ սոխը մանր կտրատել, վարունգը խորանարդներով, իսկ ձվերը մանր կտրատել:

_Վերջում կոշտ պանիրը քերել խոշոր քերիչով:

_Այժմ պետք է հավաքել աղցանը: Դրա համար կանաչ սոխը, հավի կրծքամիսը, ձուն, վարունգը, պանիրը և թթու սոխը լցնել ամանի մեջ:

_Մնում է միայն ավելացնել մայոնեզ և ամեն ինչ մանրակրկիտ խառնել:

Աղցան 5 րոպեում

Աղցանը 5 րոպեում պատրաստ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Պահքի աղցաններ

Խնդրում ենք Գնահատեք