Ամանորյա տորթ. Ընկույզով համեմված շքեղ տորթ

Ամանորյա տորթ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Այս ամանորյա տորթը տատիկս է թխել, երբ եկել էր հյուր, հիմա ես եմ թխում երեխաներիս համար։ Տատիկս այն զարդարել է ընկույզով, իսկ ես մաստիկայից տոնածառ եմ պատրաստում։ Դուք կարող եք զարդարել ըստ ձեր ճաշակի:

Ամանորյա տորթ

Ամանորյա տորթ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ձու 2 հատ

_Թթվասեր 1 բաժակ

_Շաքարավազ 1 բաժակ

_Ալյուր 1 բաժակ

_Սոդա՝ քացախով մարած 0,5 թեյի գդալ

Կրեմի համար

_Կաթ 1,5 բաժակ

_Շաքար 1 բաժակ

_Կարագ  300 գր

_Ալյուր 2 ճաշի գդալ

Ամանորյա տորթ

Ամանորյա տորթ

Ամանորյա տորթ. Պատրաստման եղանակը

_Տապակել ընկույզը և կտրատել դանակով։ Ձուն հարել շաքարավազի հետ, ավելացնել թթվասերը, քացախով մարած սոդան, ալյուրն ու ընկույզի կեսը։

_Թխել շերտը, երկու մասի բաժանել և թողնել սառչի։

_Պատրաստել կրեմը։ 2 ճաշի գդալ ալյուրը խառնել 0,5 բաժակ սառը կաթի հետ։

_1 բաժակ կաթը եռացնել, ավելացնել մաղած ալյուրը և եփել կրեմ, թողնել սառչի, ավելացնել կարագն ու շաքարավազը, ամեն ինչ հարել։

_Կրեմը քսել տորթի վրա և ցանել մնացած ընկույզը։

Մաստիկայով պատրաստել տորթի զարդեր.

_Մաստիկան գրտնակել, օսլայով ցանել, «ձյան փաթիլներ» կտրատել տարբեր չափսերի։

_Յուրաքանչյուր ձյան փաթիլի մեջտեղում ատամի չոփիկով անցք անել և թողնել, որ չորանա և պահպանի իր ձևը։

_Ձյան փաթիլը դնել փայտիկի վրա: Այնուհետ մաստիկայից մի քանի գնդիկ անել, դնել ատամի փայտիկի վրա, ապա դնել ձյան փաթիլ։

_Հերթագայելով գնդիկը և ձյան փաթիլները՝ եղևնու ձև ստանալու համար:

_Այսպիսով, տարբեր տրամագծերի գնդիկներն ու ձյան փաթիլները շարելով, ստեղծել տոնածառ, վրան ամրացնել մաստիկայից պատրաստված կոն։

Ամանորյա տորթ

Ամանորյա տորթ

Ամանորյա ընկույզով տորթը զարդարել շաքարի փոշիով և տոնածառերով:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տորթ Տղամարդու իդեալ

Խնդրում ենք Գնահատեք