Ամառային կարկանդակ. Նրբահամ քաղցրություն հրաշալի բույրով

Ամառային կարկանդակ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Ամառային կարկանդակի ամենապարզ բաղադրատոմսերից մեկը, որը կարող եք փորձել:

Արդյունքն ամեն անգամ տպավորիչ է, ախորժելի բույրով, գեղեցիկ տեսքով։

Ամառային կարկանդակ

Ամառային կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Փափկած կարագ 150 գր

_Շաքարավազ 7 ճաշի գդալ

_Մի պտղունց աղ

_Վանիլին՝ ըստ ճաշակի

_Ձու 3 հատ

_Թթվասեր 90 գր

_Ալյուր 280 գր

_Փխրեցուցիչ 1,5 թեյի գդալ

_Հատապտուղներ՝ ըստ ճաշակի

Ամառային կարկանդակ

Ամառային կարկանդակ

Ամառային կարկանդակ. Պատրաստման եղանակը

_Այս խմորը ունիվերսալ է, այն հիանալի համադրվում է տարբեր միջուկների և ցանկացած հատապտուղների հետ։

_Ձվերը հարել շաքարավազի, վանիլինի և մի պտղունց աղի հետ, կարելի է արագ հարել հարիչով։

_Լցնել հալած կարագը և շարունակել հարել հարիչով։

_Ավելացնել թթվասեր և հարել։

_Ալյուրը մաղել, խառնել փխրեցուցիչի հետ և շաղախել խմորը։

_Հատապտուղները խառնել մեկ ճաշի գդալ օսլայի հետ, որպեսզի թխելու ընթացքում չտարածվեն։

_Ձևամանը ծածկել յուղաթղթով և լցնել խմորի մի մասը:

_Հատապտուղները տարածել հավասար շերտով և լցնել խմորի երկրորդ մասը, հարթեցնել։

_Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում, մոտ 40 — 45 րոպե:

_Կարելի է պատել սպիտակուցով և շաքարավազով պատրաստված ջնարակով, լցնելով այն թխվածքի վրա դեռ տաք ժամանակ։

Ամառային կարկանդակ

Ամառային կարկանդակ

Կարելի է ծածկել հալած շոկոլադով կամ թանձր թթվասերով ու շաքարի փոշիով արագ հարելով ստացված կրեմով, որը միշտ համադրվում է հատապտուղներով կարկանդակների հետ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Գազարով տորթ

Խնդրում ենք Գնահատեք