Ամառային կարկանդակ. Մրգերով հագեցած քնքուշ քաղցրավենիք

Ամառային կարկանդակ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Ամառային կարկանդակը թխում են տապակի մեջ:

Այն ստացվում է շատ բուրավետ, շոկոլադե, ամառային մրգերով և հատապտուղներով, որոնք կարող եք վերցնել ըստ ճաշակի։

Ամառային կարկանդակ

Ամառային կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ձու 3 հատ

_Շաքարավազ 180 գր

_Վանիլին մի պտղունց

_Մի պտղունց աղ

_Կաթ 200 մլ

_Բուսական յուղ 100 գր

_Ալյուր 250 գր

_Կակաո 50 գր

_Փխրեցուցիչ 18 գր

_Սպիտակաձավար 1 թեյի գդալ

_Բալ, ծիրան՝ ըստ ճաշակի

Ամառային կարկանդակ

Ամառային կարկանդակ

Ամառային կարկանդակ. Պատրաստման եղանակը

_Մթերքները պետք է լինեն սենյակային ջերմաստիճանում:

_Ծիրանը կտրատել, բալից հանել կորիզները։

_Ձվերը հարել շաքարավազի, աղի, վանիլինի հետ, հարել հարիչով՝ մինչև փարթամանա:

_Ավելացնել կաթն ու բուսական յուղը, հարել, մինչև հարթ լինի։

_Ալյուրը մաղել և խառնել փխրեցուցիչի, կակաոյի հետ և մաս-մաս լցնել հեղուկ զանգվածի մեջ, խառնել, մինչև հարթ լինի։

_Խմորի մի մասը լցնել տապակի մեջ, վրան ցանել սպիտակաձավար, որպեսզի թխվածքը շատ թաց չստացվի, շարել բալն ու ծիրանը, լցնել խմորի երկրորդ մասը։

_Ծածկել կափարիչով և դնել թույլ կրակի վրա, թխել 20 րոպե։

_Կափարիչը հանելուց հետո վրան փռել յուղաթուղթ, ապա հարթ աման դնել  և շրջել։

_Թխել ևս 15 րոպե՝ կափարիչով ծածկված:

_Դնել մատուցման ափսեի վրա և թողնել սառչի։

Ամառային կարկանդակ

Կարող եք շաքարի փոշի ցանել կամ շաքարի փոշիով և թթվասերով կրեմ պատրաստել։ Այն փափուկ է, շատ շոկոլադե, թարմ ամառային։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Սալորով բիսկվիթ. Նրբահամ և փափուկ

Խնդրում ենք Գնահատեք