Ամառային քնքուշ տորթ. Նուրբ հրաշք սերուցքային պանրի կրեմով

Ամառային քնքուշ տորթ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Արագ պատրաստվող, Ամառային քնքուշ տորթ թխվածքաբլիթներով: Ստացվում է իսկական շոկոլադե հրաշք սերուցքային պանրի նուրբ կրեմով։

Ամառային քնքուշ տորթ

Ամառային քնքուշ տորթ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Շոկոլադե թխվածքաբլիթներ 150 գր

_Կարագ 110 գր

_Սև շոկոլադ 1 սալիկ

_Սերուցքային պանիր 250 գր

_Սպիտակ շոկոլադ 1 սալիկ

_Սերուցքային կրեմ 250 գր

_Ցանկացած շոկոլադ և ընկույզ զարդարման համար

Ամառային քնքուշ տորթ

Ամառային քնքուշ տորթ

Ամառային քնքուշ տորթ. Պատրաստման եղանակը

_Տորթը ձևավորել բարձր կողերով ձևամանի մեջ, կարելի վերցնել 18 սմ տրամագծով։

_Թխվածքաբլիթները բլենդերով կամ գրտնակի միջոցով մանրացնել փշրանքների:

_Կարագը հալեցնել ձեզ հարմար ձևով։

_Հալած կարագը լցնել փշրանքների վրա և լավ խառնել։

_Ձևամանը կողքերի երկայնքով ծածկել յուղաթուղթով:

_Փշրանքները լցնել կաղապարի մեջ, տարածել ներքևի և կողքերի երկայնքով, սեղմել և դնել սառնարանը։

_Սև շոկոլադը հալեցնել գոլորշու վրա և խառնել փափուկ, սերուցքային պանրի հետ, զանգվածը հարել հարիչով։

_Այս զանգվածը լցնել ձևամանի մեջ՝ փշրանքների վրա։

_Նույնը անել սպիտակ շոկոլադի և սերուցքային պանրի հետ, հաջորդ շերտը լցնել կաղապարի մեջ և դնել սառնարանը։

_Այժմ վերցնել ցանկացած շոկոլադ, հալեցնել և պարզապես լցնել տորթի վրա գեղեցիկ նախշեր պատրաստել, ապա ցանել մանրացված ընկույզ։

Ամառային քնքուշ տորթ

Ամառային քնքուշ տորթ

Զարդարեք ըստ ճաշակի տարբեր քաղցր հավելումներով, հատապտուղներով և մրգերով, նուշի թերթիկներով։

Տորթը կարելի է մատուցել անմիջապես կամ թողնել մի 2 ժամ սառնարանում։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տորթ Նեգրի ժպիտ քնքուշ և համեղ

Խնդրում ենք Գնահատեք