Ամենապարզ աղանդեր. Նուրբ համով, տոնական քաղցրավենիք

Ամենապարզ աղանդեր ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Ամենապարզ աղանդեր. շոկոլադե ջնարակով, շատ նուրբ ու փափուկ տորթերից մեկը։ Սերուցքային կրեմը շաքարի փոշիով ստացվում է փափուկ և եթերային, հիանալի ներծծվում է շերտերում։

Ամենապարզ աղանդեր

Ամենապարզ աղանդեր. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ձու 6 հատ

_Շաքարավազ 150 գր

_Կաթ 50 մլ

_Մի պտղունց աղ

_Վանիլին ըստ ճաշակի

_Փխրեցուցիչ 10 գր

_Ալյուր 220 գր

Կրեմը համար

_Թանձր սերուցք 400 մլ

_Շաքարի փոշի 100 գր

Ջնարակի համար

_Մուգ շոկոլադ 200 գր

_Կաթ 100 մլ

_Գետնանուշ 50 գր

Տորթ Գլազուր

Ամենապարզ աղանդեր. Պատրաստման եղնակը

_Ձվերը հարել աղի, շաքարավազի, վանիլինի հետ և հարել, մինչև փարթամանա:

_Զանգվածը պետք է լինի թանձր ու պինդ։

_Ալյուրը մաղել և խառնել փխրեցուցիչի հետ, լցնել զանգվածի մեջ և բահիկով զգուշորեն խառնել ներքևից վերև։

_Լցնել կաթը, շարունակել խառնել։

_Ձևամանը ծածկել յուղաթղթով, լցնել խմորը և հարթեցնել։

_Թխել 180 աստիճանով մոտ 25 րոպե և փայտիկով ստուգել պատրաստ լինելը։

_Թխվելուց հետո թողնել սառչի, կտրել եզրերը և կտրել 3 շերտերով։

_Սերուցքը հարել, ապա ավելացել շաքարի փոշին՝ ըստ ճաշակի և հարել զանգվածը մինչև թանձրանա և փարթամանա:

_Տորթը կազմել շերտերին կրեմ քսելով։

_Ջնարակի համար շոկոլադը հալեցնել, խառնել կաթը, ավելացնել մանրացված գետնանուշը և լցնել տորթի վրա։

_Աղանդերը դնել սառնարանը, որ սառչի։

Ամենապարզ աղանդեր

Տորթը շատ նուրբ և փափուկ է ստացվում։ Պատրաստ լինելու ժամանակը կրճատելու համար շերտերը կարելի է թրջել կաթով կամ քաղցր օշարակով։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տորթ Անբան Հուռին

Խնդրում ենք Գնահատեք