Ամենօրյա կարկանդակ. Հեշտ ստացվող բաղադրատոմսով եթերային նրբություն

Ամենօրյա կարկանդակ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Մի անգամ թխելուց հետո, հիմա Ամենօրյա կարկանդակ հաճախ եմ պատրաստում:

Շատ թեթև է, եթերային, փետուրի պես քնքուշ։ Արագ և հեշտ բաղադրատոմս է, որով կարող է պատրաստել յուրաքանչյուրը:

Ամենօրյա կարկանդակ

Ամենօրյա կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ձու 3 հատ

_Աղ 1 պտղունց

_Շաքարավազ 150 գր

_Բուսական յուղ 120 մլ

_Կաթ 150 մլ

_Նարնջի կեղևի քերուկ

_Ալյուր 230 գր

_Փխրեցուցիչ 15 գր

_Ծիրանի մուրաբա՝ վրան քսելու համար

_Կոկոսի փաթիլներ՝ ցանելու համար

Ամենօրյա կարկանդակ

Ամենօրյա կարկանդակ. Պատրաստման եղանակը

_Ձվերը հարել ամանի մեջ, թույլ աղ անել, ավելացնել շաքարավազը։

_Հարել խառնիչով, մինչև շաքարավազն ամբողջությամբ լուծվի։

_Ապա լցնել բուսայուղը, խառնել։

_Կաթն ավելացնել, նարնջի կեղևն անցկացնել խոշոր քերիչով և ավելացնել մնացած բաղադրիչներին։

_Լցնել ալյուրը մասերով՝ անընդհատ խառնելով։

_Այնուհետև ավելացնել մաղած փխրեցուցիչը և խմորը շաղախել։

_Վերցնել թխելու համար նախատեսված տապակը և պատրաստի խմորը լցնել մեջը։

_Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով և կես ժամ թխել ջեռոցում։

_Վրան ու կողքերը քսել ջեմով, զարդարել կոկոսի փաթիլներով։

Ամենօրյա կարկանդակ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Բիսկվիթ. Ինչպես պատրաստել բիսկվիթ 4 տարբերակ 

Խնդրում ենք Գնահատեք