Ամենօրյա նոր աղցան. Դուք երբեք չեք համտեսել այսպիսի համեղ ու թեթև նախուտեստ

Ամենօրյա նոր աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Ամենօրյա նոր աղցան. Դուք երբեք չեք համտեսել այսպիսի համեղ ու թեթև նախուտեստ

Նա պարզապես անհամեմատելի է: Այնքան համեղ է, որ կարող ես պատրաստել բառացիորեն ամեն օր: Ի վերջո, այն պատրաստվում է պարզ ու հեշտությամբ: Անպայման փորձեք, և կհամոզվեք, որ այն կդառնա ձեր խոհարարական բաղադրատոմսերի ցանկի ամենասիրված ուտեստներից մեկը:

Ամենօրյա նոր աղցան

Ամենօրյա նոր աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Ձու 3 հատ
  • Կիսաապխտած երշիկ 100 գ
  • Հավի կրծքամիս 300 գ
  • Վարունգ 1 հատ
  • Կաղամբ 100 գ
  • Եգիպտացորեն 3 ճաշի գդալ
  • Մայոնեզ 3 ճաշի գդալ
  • Բուսական յուղ 1 ճաշի գդալ
  • Պղպեղ և աղ` ըստ ճաշակի

Ամենօրյա նոր աղցան

Ամենօրյա նոր աղցան. Պատրաստման եղանակը

  1. Ձվերը կոտրել խորը ամանի մեջ, լցնել բուսական յուղ, լավ խառնել:
  2. Մի քանի ճաշի գդալ խառնուրդը լցնել տաք թավայի մեջ և թխել ձվածեղաբլիթներ: Հետո պետք է դրանք շարել միմյանց վրա և գլորել դրանք ռուլետի նման: Կտրել ռուլետը բարակ շերտերով:
  3. Կիսաապխտած երշիկը կտրել բարակ ձողիկներով, իսկ խաշած հավի կրծքամիսը՝ շերտերով:
  4. Հետո վերցնել վարունգը և կտրել այն շերտերով, ապա կտրել կաղամբը: Այժմ կտրատած բոլոր բաղադրիչները լցնել խորը ամանի մեջ և խառնել:
  5. Եգիպտացորենը, մայոնեզը ավելացնել եղած բաղադրիչներիկ վրա և ամեն ինչ մանրակրկիտ խառնել:

Ամենօրյա նոր աղցան

Ամեն առիթի համար կարող եք այս աղցանը պատրաստել: Հագեցնող, թեթև և համեղ աղցան: Մեկ անգամ փորձելով` կցանկանաք այն ​​կրկին ու կրկին պատրաստել:

Ամենօրյա նոր աղցանը պատրաստ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Նոր աղցան բրոկոլիով

Խնդրում ենք Գնահատեք