Ամենօրյա շոռակարկանդակ. Քնքուշ ու նրբահամ պիրոգ

Ամենօրյա շոռակարկանդակ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Մեղրով, փափուկ և բուրավետ Ամենօրյա շոռակարկանդակը կարող եք պատրաստել շատ արագ և պարզ։ Այն պարզապես հալչում է բերանում։

Ամենօրյա շոռակարկանդակ

Ամենօրյա շոռակարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ձու 2 հատ

_Շաքարավազ 100 գր

_Աղ մի պտղունց

_Վանիլին մի պտղունց

_Թթվասեր կամ մածուն 4 ճաշի գդալ

_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ

_Սառեցված կարագ 200 գր

_Ալյուր 500 գր

Միջուկը պատրաստելու համար

_Կաթնաշոռ 400 գր

_Ձու 2 հատ

_Շաքարավազ 100 գր

_Վանիլին ըստ ճաշակի

_Ցանկացած օսլա 1,5 ճաշի գդալ

Քսելու համար

_Դեղնուց 1 հատ

_Կաթ կամ թթվասեր 1 ճաշի գդալ

Ամենօրյա շոռակարկանդակ

Ամենօրյա շոռակարկանդակ

Ամենօրյա շոռակարկանդակ. Պատրաստման եղանակը

_Ձվերը հարել աղի, վանիլինի և շաքարավազի հետ, կարելի է հարել խառնիչով, պարզապես շաքարավազը լուծել և զանգվածը համասեռ դարձնել։

_Ալյուրը մաղել և խառնել փխրեցուցիչի հետ։

_Սառեցրած կարագը քերել ալյուրի մեջ՝ խոշոր քերիչով և զանգվածը վերածել փշրանքների։

_Փշրանքների մեջ լցնել թթվասերը կամ մածունը, հարած ձվերը՝ շաքարով։

_Շատ փափուկ և ճկուն խմոր հունցել։

_Դնել տոպրակի մեջ ու 40 րոպե թողնել սառնարանում։

_Միջուկի համար խառնել բոլոր մթերքները և հարել բլենդերի միջոցով մինչև հարթ լինի:

_Ձևամանը ծածկել յուղաթղթով և խմորի մի մասը դնել, հարթեցնել և բարձր կողմեր ​​ձևավորել։

_Միջուկը լցնել, հարթեցնել և կարկանդակը ծածկել կտրատած խմորի բարակ շերտերով։

_Կարելի է վանդակավոր կամ այլ նախշեր պատրաստել, կամ խմորը դնել պատահական կարգով:

_Քսել կաթով հարած դեղնուցը:

_Թխել 180 աստիճանով մոտ 30 — 40 րոպե, բայց ըստ ջեռոցի։

_Թողնել սառչի, ցանել շաքարի փոշի և մատուցել։

Ամենօրյա շոռակարկանդակ

Շատ համեղ և բուրավետ է ստացվում՝ վրան ախորժելի կարմրավուն կեղևով և նուրբ, կաթնաշոռային միջուկով։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կաթնաշոռով թխվածքաբլիթներ 2 րոպեում

Խնդրում ենք Գնահատեք