Անանասով կարկանդակ. Իտալացիների ամենասիրած թխվածքներից մեկը

Անանասով կարկանդակ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Նույնիսկ սկսնակը կարող է թխել այս Անանասով կարկանդակը:

Այն չի պահանջում բարդ բաղադրիչներ, քանի որ ամեն ինչ հնարավորինս պարզ է և համեղ։ Սա բուրավետ և ընտանիքին ինչ-որ կերպ հաճույք պատճառելու տարբերակներից մեկն է։

Անանասով կարկանդակ

Անանասով կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ձու 2 հատ

_Շաքարավազ 100 գր

_Վանիլին մեկ տուփ

_Արևածաղկի ձեթ 100 մլ

_Մածուն 100 գր

_Ալյուր 180 գր

_Փխրեցուցիչ 12 գր

_Պահածոյացված արքայախնձոր 6 կտոր

_Աղացած նուշ՝ ըստ ճաշակի

_Շաքարի փոշի՝ ցանելու համար

Անանասով կարկանդակ

Անանասով կարկանդակ. Պատրաստման եղանակը

_Ձուն կոտրել ամանի մեջ, ապա լցնել շաքարավազը և վանիլինը, ամեն ինչ խառնել հարիչով։

_Ավելացնել արևածաղկի ձեթը և մածունը, խառնել հարիչով։

_Ալյուրն ու փխրեցուցիչը մաղել, չոր և հեղուկ բաղադրիչները խառնել, խմորը դարձնել համասեռ, որպեսզի գնդիկներ չլինեն։

_Ջեռոցի տապակի վրա յուղաթուղթ դնել, վրան լցնել խմորը, հավասարաչափ տարածել:

_Արքայախնձորի կտորները կտրատել, ապա գեղեցիկ շարել խմորի վրա։

_Գեղեցկության համար վրան աղացած նուշ ցանել։

_Դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցը 35 րոպեով։

_Թխվածքը պատրաստ է, պետք է հանել կաղապարից և վրան շաքարի փոշի վանել:

Այժմ կարող եք համեղ նրբությունը մատուցել սեղանին։

Անանասով կարկանդակ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Սալորով բիսկվիթ

Խնդրում ենք Գնահատեք