Անանուխի լիկյոր. Աղանդերի սեղանի հաճելի, բուրավետ խմիչք

Անանուխի լիկյոր ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Ամուսինս սիրում է պատրաստել այս համեղ Անանուխի լիկյորը, որ սովորաբար դրվում է մեր տոնական սեղաններին: Մենք սեղանը դնում ենք հենց բակում, իսկ քաղցրավենիքի շարքում է իմ սիրած անանուխի լիկյորը:

Ամուսինս ասում է՝ պատրաստելու բան չկա: Իրոք, նման նրբությունը բավականին պարզ և մատչելի է: Տնական անանուխի լիկյոր պատրաստելու համար անհրաժեշտ է ընդամենը 4 բաղադրիչ և մեծ համբերություն: Բայց արժե այդ ժամանակը հատկացնել:

Անանուխի լիկյոր

Անանուխի լիկյոր. Անհրաժեշտ բաղադրիչները

_Օղի 500 մլ

_Անանուխ 30-40 գ

_Ջուր 200 մլ

_Շաքար 300 գ

Անանուխի լիկյոր

Անանուխի լիկյոր

Անանուխի լիկյոր. Պատրաստման եղանակը

_Լիկյոր պատրաստելու համար ձեզ հարկավոր է թարմ անանուխի 5-6 մեծ ճյուղ: Պոկեք դրա տերևները և լցնել դրանք մեկ լիտրանոց բանկայի մեջ: Օղին լցնել տերևների վրա:

_Բանկան փակել կափարիչով: Պահել այն մութ տեղում, սենյակային ջերմաստիճանում, մոտ մեկ շաբաթ: Խառնել տերևներն ամեն օր, այդ շաբաթվա ընթացքում:

_Այս ժամանակի ավարտին շաքարավազը լցնել կաթսայի մեջ, ավելացնել ջուր: Պատրաստել օշարակ ու թողնել որ հովանա:

_Անանուխի թուրմը մաղով քամել մեկ այլ մաքուր բանկայի մեջ:

_Հալված օշարակը լցնել թուրմի մեջ, լավ խառնել: Այժմ կարող եք խմիչքը լցնել շշերի մեջ:

_Խմիչքը պետք է առնվազն մեկ ամիս թրմել մութ սենյակում:

Անանուխի լիկյոր

Լիկյորը պատրաստ է: Այո, այս ըմպելիքի պատրաստումը ժամանակ է պահանջում: Բայց վստահ եղեք, այն կդառնա տոնական սեղանի իսկական աստղ: Գնված ալկոհոլը նույնիսկ հնարավոր չէ համեմատել դրա հետ: Այս քաղցր թարմացնող ըմպելիքը աստվածային բույր ունի և թողնում է հաճելի համ: Ձեզ անպայման դուր կգա:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Անանուխով սմուզի

Խնդրում ենք Գնահատեք