Թռչնի կաթ Թխվածք․ Համեղ Նրբություն Տորթ անչափ փափուկ և Հալվող

ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Այսօր թխելու ենք երկար սպասված թռչնի կաթ թխվածք ը, մի համեղ նրբություն անչափ փափուկ և հալվող։ Անհնար է սա չփորձել թե պատրաստել, և թե ուտել։

Թռչնի կաթ Թխվածք․ Համեղ Նրբություն Տորթ անչափ փափուկ և Հալվող

Թռչնի կաթ Թխվածք Բաղադրիչներ

Թռչնի կաթ խմոր

_Կարագ — 100 գր․

_Շաքարավազ — 200 գր․

_Ձու — 3 հատ

_Մեղր — 2 ճ․ գդ

_Կաթ — 3 ճ․ գդ․

_Սոդա — 1 թեյի գդալ

_Քացախ — 1 թ․ գդ․

_Ալյուր — 3 բաժակ

Թռչնի կաթ Կրեմ

_Շաքարավազ — 100 գր․

_Ալյուր — 3 ճ․ գդ․

_Կաթ — 300 գր․

_Կարագ — 150 — 200 գր․

_Վանիլին — 0,5 թ․գդ

Գլազուր

_Կակաո — 3 ճ․ գդ

_Շաքարավազ — 3 ճ․գդ․

_Կաթ կամ ջուր — 100 գր․

_Կարագ կամ ձեթ — 75 գր․

Թռչնի կաթ Թխվածք․ Համեղ Նրբություն Տորթ անչափ փափուկ և Հալվող

Թռչնի կաթ Թխվածք Պատրաստում

_Սկսենք կրեմը պատրաստելուց

_Կաթսայի մեջ լցնենք կես բաժակ կամ 100 գրամ շաքարավազ

_3 ճաշի գդալ ալյուր լցնենք

_Զանգվածը խառնելով ավելացնենք 1,5 բաժակ կամ 300 գրամ կաթ, քիչ քիչ լցնենք և խառնենք բոլոր գնդիկները տարրալուծվեցին դնենք գազօջախին մարմանդ կրակի վրա եփելու

_Կաթ չունենալու դեպքում ջրով կամ թթվասերով են եփում որոշ տանտիկիններ դա էլ է տարբերակ

_Եփովի կրեմի մի փոքր այլ տարբերակ ունենք մեր ալիքում, կարող եք դա էլ մտնել և նայել հղումը կլինի տեսանյութի տակ

_Խառնում ենք սիլիկոնե կամ փայտե բահիկով, որպեսզի գույնը չփոխվի կրեմի

_Կրեմի այս տարբերակում կարագը, մեր դեպքում համեղ Պրեզիդենտ ապրանքանիշի կարագի 200 գրամանոց տուփը 82% յուղայնությամբ, ամբողջությամբ լցնում ենք կրեմի մեջ և շարունակում հարել մինչև հալվի և անջատում ենք կրակը

_Ցանկալի է, որ օգտագործվող կարագի յուղայնությունը այս ցուցանիշից ցածր չլինի

_Կրակից վերցնում ենք և ավելացնում կես թեյի գդալ վանիլին

_Խառնում ենք և կողքի ենք դնում

Թռչնի կաթ Թխվածք․ Համեղ Նրբություն Տորթ անչափ փափուկ և Հալվող

_Խմորի համար մեզ մեր համեղ կարագից ևս կես տուփ պետք կգա

_Շաքարավազ 200 գրամ կավելացնենք

_3 ձու կոտրենք

_3 ճաշի գդալ կաթ

_2-3 ճաշի գդալ մեղր

_Այս զանգվածը պետք է եփենք գոլորշու վրա մինչև բոլոր բաղադրիչները կհալվեն և կսկսեն պղպղջալ

_Քանի որ մեր խմորի մեջ մածուն չկա, որ սոդան մարի, ուստի սոդան կմարենք քացախով

_Մեկ թեյի գդալ սոդայի վրա լցնենք մեկ թեյի գդալ քացախ և սա ավելացնում ենք մեր խմորին

_Մեղրը ջերմամշակումից կորցնում է իր լավ օգտակար հատկությունները, ավելին ասում են որ բարձր ջերմաստիճանի ազդեցությամբ մեղրի բաղադրությունը վեր է ածվում թունավոր նյութերի միացության

_Այսինքն այս զանգվածը երկար պահել գոլորշու վրա չարժի

_Հենց սկսի մի փոքր բարձրանալ ես անջատում եմ կրակը և այսպես տաք տաք վրան ավելացնում եմ ալյուրի մի մասը և թողնում մի փոքր սառչի այսպես

_Սեղանին հարկավոր է ալյուր լցնել առատորեն, արդեն հովացած խմորի զանգվածը շրջենք ալյուրի մեջ և սկսենք հունցել ալյուրը ըստ անհրաժեշտության ավելացնելով

_Ալյուրի հիմնական չափսը մոտ 600 գրամ է, բայց դա արդեն կախված է բոլոր բաղադրիչների որակից, պետք է ստանալ փափուկ հաճելի և հեշտ բացվող խմոր, որը կբաժանենք 4 գնդի

_Չորս շերտը լրիվ բավարար է թռչնի կաթի համար

_Ալրոտելով յուրաքանչյուր գունդը հենց կալկայի վրա էլ կբացենք և այդ սկզբունքով յուրաքանչյուր գունդը հերթով կթխենք ջեռոցում 180 աստիճանում մոտ 5-7 րոպե, շատ արագ են թխվում ուշադիր կլինեք

_Արագ հեռացնում ենք կալկան և շարում իրար վրա շերտը շերտի

Թռչնի կաթ Թխվածք․ Համեղ Նրբություն Տորթ անչափ փափուկ և Հալվող

_Բոլոր շերտերն էլ արդեն պատրաստ են, կրեմն էլ վաղուց սպասում է  իր հերթին, շերտի վրայից վրձնով հեռացնենք ավելորդ ալյուրը և քսենք մեր կրեմը

_Եթե երբևէ այսպիսի կրեմով չեք փորձել, ապա հավատացնում եմ հրաշալի ներծծվում է, փափկում բամբակի նման, իսկ համն անկրկնելի է

_Վերջին շերտը բերանքսիվայր շրջենք, որպեսզի հատկապես ուղիղ երես ունենանք, մի փոքր էլ վերջին շերտի վրա եմ կրեմ քսում, որ լրիվ փափկի և դնում ենք կողքի մոտ երկու ժամով որպեսզի լրիվ կրեմ ներծծվի

_Պատրաստենք համեղ գլազուր

_3 ճաշի գդալ կակաոն խառնում ենք 3 ճաշի գդալ շաքարավազի հետ

_Ավելացնում կես բաժակ ջուր, կաթ այսօր չենք ավելացնի, որպեսզի ավելի մուգ գլազուր ստանանք

_Մարմանդ կրակի վրա եփենք մինչև պնդանա

_50 գրամ կարագ կավելացնենք և 2 ճաշի գդալ ձեթ լավ փայլուն գլազուր ստանալու համար

_Մի փոքր սառեցնելուց հետո կլցնենք թխվածք ի երեսին

_Սա դասական թռչնի կաթի բաղադրատոմսն է, իմ մորաքրոջ բաղադրատոմսը, որի հյուր գալուն և իր հետ բերված իր թխած այսպիսի թռնի կաթին միշտ անհամբեր սպասում էինք, երբ դեռ փոքր էինք

_Կարծում եմ շատերիդ համար էլ ծտի կաթը սիրելի և համեղ մանկության հիշողություն է

Թռչնի կաթ Թխվածք․ Համեղ Նրբություն Տորթ անչափ փափուկ և Հալվող Տեսանյությում

    1. Դե ինչ, բարի ախորժակ։

 

Խնդրում ենք Գնահատեք