Անկեղծ ասած, անգլիական կուլիչի բաղադրատոմսը շատ չի տարբերվում ավանդականից, որն օգտագործում են տնային տնտեսուհիները ամեն տարի Զատկի նախօրեին։ Միակ յուրահատկությունը կարելի է անվանել բաղադրիչների շարքում կոճապղպեղի փոշու առկայությունը, որը թխվածքին տալիս է ավելի հետաքրքիր համ և կծու բուրմունք։
Կարելի է նշել նաև, որ դրա վրա չենք քսում ջնարակ, այլ միայն մեղրաջուր։ Ի դեպ, սա թույլ կտա տոնական թխվածքը զարդարել ձեր ցանկությամբ, օրինակ՝ զարդարել հրուշակեղենի փշուրներով, որոնք հեշտությամբ կպչում են կպչուն մակերեսին։

Անգլիական կուլիչ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ալյուր 700 գր
_Շաքարավազ 100 գր
_Կաթ 300 մլ
_Ձու 1 հատ և 4 դեղնուց
_Կարագ 80 գր
_Մուգ չամիչ 150 գր
_Չոր խմորիչ 6 գր
_Վանիլային շաքար 2 ճաշի գդալ
_Մեղր 1 ճաշի գդալ
_Կոճապղպեղի փոշի 1 թեյի գդալ
_Աղ 0,5 թեյի գդալ


Անգլիական կուլիչ. Պատրաստման եղանակը
_Ալյուրը մաղել աղի և կոճապղպեղի փոշու հետ։
_Փափկած կարագը մանր կտրատել և մատներով տրորել ալյուրի հետ։
_Բրգաձև անել, մեջը խորշ անել, լցնել խմորիչը, ավելացնել շաքարավազը, ձուն և դեղնուցները, կաթը լցնել և խմոր հունցել։
_Խմորը հունցել այնքան, մինչև դադարի կպչել ձեր ձեռքերին։
_Լցնել չամիչը, հունցել, որպեսզի դրանք հավասարաչափ բաշխվեն։
_Խմորից գնդիկ ձևավորել, յուղել բուսայուղով, ծածկել և թողնել տաք տեղում 1,5 ժամ։
_Խմորը լցնել թխվածքաբլիթի ձևամանների մեջ, ծածկել մաքուր սրբիչներով և 40 րոպե թողնեել տաք տեղում, որպեսզի հասունանա։
_Այն պետք է լավ բարձրանա և ծավալը ավելանա առնվազն 2 անգամ։
_Թխել 180°C տաքացրած ջեռոցում, մինչև եփվի 20-45 րոպե՝ կախված չափից։
_Տաք թխվածքին քսել մեղրով օշարակ և թողնել սառչի:


Բարի ախորժակ:
Տեսանյութ
Զատկի կուլիչ Կրաֆին







