Անզուգական կարկանդակ. Շատ հեշտ է թխվում, ինչպես շառլոտը

Անզուգական կարկանդակ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Շատ բուրավետ, փարթամ և փափուկ խնձորով Անզուգական կարկանդակ, այն պատրաստվում է շատ ավելի հեշտ, քան դասական շառլոտը, բայց շատ ավելի հաջող է ստացվում։

Անզուգական կարկանդակ

Անզուգական կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ձու 4 հատ

_Շաքարավազ 180 գր

_Վանիլին՝ ըստ ճաշակի

_Կարագ 100 գր

_Կաթ 200 մլ

_Ալյուր 380 գր

_Փխրեցուցիչ 1,5 գր

_Խնձոր 4-5 հատ

Փշրանքներ պատրաստելու համար

_Ալյուր 25 գր

_Շաքարավազ 25 գր

_Կարագ 15 գր

_Նուշի թերթիկներ՝ ցանելու համար

Անզուգական կարկանդակ

Անզուգական կարկանդակ

Անզուգական կարկանդակ. Պատրաստման եղանակը

_Ձվերը խառնել շաքարավազի և վանիլինի հետ, հարել հարիչով, մինչև փարթամ ու հարթ լինի:

_Ավելացնել թթվասերն ու հալած կարագը, հարել։

_Ալյուրը մաղել և խառնել փխրեցուցիչի հետ, լցնել զանգվածի մեջ և ստանալ թանձր ու միատարր խմոր։

_Խնձորները մանր կտրատել և խառնել խմորի հետ։

_Փշրանքների համար շաքարավազը կարագով և ալյուրով տրորել։

_Ձևամանը ծածկել յուղաթղթով, յուղ քսել, խմորը լցնել և հարթեցնել։

_Ցանել փշրանքները և դնել ջեռոցը:

_Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում, մոտ 35 — 40 րոպե, ըստ ջեռոցի:

_Թողնել սառչի և մատուցել։

Անզուգական կարկանդակ

Այն ավելի շատ նման է տորթի, խոնավ, քնքուշ և բուրավետ, ամենևին չի փշրվում, երբ կտրվում է մասերի:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Դդումով բիսկվիթ

Խնդրում ենք Գնահատեք