Անուշաբույր թխվածքաբլիթներ. Այս բաղադրատոմսն ամենահեշտն ու ամենաարագն է, սրա համար անհրաժեշտ են միայն մի քանի մթերքներ, որոնք միշտ էլ կան խոհանոցում:
Թխեք Համեղ քաղցրավենիք թեյի հետ: Կեֆիրով խմորը միշտ առանձնանում է իր հատկություններով` երկար ժամանակ թարմ և փափուկ է մնում:

Անուշաբույր թխվածքաբլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կեֆիր 120 մլ
_Բուսական յուղ 50 մլ
_Ձու 2 հատ
_Շաքարավազ 30 գր
_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ
_Ալյուր մոտ 270 գր
_Կիտրոնի կեղևի քերուկ՝ համի համար


Անուշաբույր թխվածքաբլիթներ. Պատրաստման եղանակը
_Մի պտղունց աղով հարել ձվերը հարիչով:
_Ավելացնել շաքարավազ և հարել մինչև հարթվի:
_Լցնել սենյակային ջերմաստիճանի կեֆիրը և խառնել:
_Քերել կիտրոնի կեղևը զանգվածի մեջ և խառնել:
_Փխրեցուցիչի հետ խառնած ալյուրը մաղել և քիչ քիչ ավելացնելով՝ խմոր անել:
Հուշում. Ձեզ կարող է պետք լինել քիչ կամ շատ ալյուր, խմորը պետք է լինի փափուկ և առաձգական, ճկուն:
_Սեղանին ալյուր ցանել և խմորը գրտնակել մոտ 4 մմ շերտով:
_Բաժակով կտրել շրջանակներ, մի կողմը թաթախել շաքարավազի մեջ, սեղմել ծայրերը, ապա նորից թաթախել շաքարավազի մեջ և նորից սեղմել ծայրերը: Խխունջի պատյանի նման բան է ստացվում:
_Թխվածքաբլիթները դասավորել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա և թխել մոտ 20-30 րոպե՝ ըստ ձեր վառարանի, պետք է ոսկեգույն դառնան:


Ներսից փափուկ, իսկ դրսից՝ մի փոքր փխրուն, շատ արագ հալվում են բերանում: Շքեղ համի և բույրի համար կարող եք նաև վրան հալված շոկոլադ լցնել:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Շաքար Լոխում առանց ձվի թխվածքաբլիթներ







