Անսովոր տորթը այնքան համեղ է, որ կցանկանաք այն պատրաստել ամեն օր։ Գերազանց դեսերտի տարբերակ ընտանեկան, հաճելի թեյի խնջույքի համար:
Արքայական համով տորթը բառացիորեն հալչում է բերանում։ Դուք պետք է անպայման փորձեք այն:

Անսովոր տորթ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձու 2 հատ
_Շաքարավազ 300 գր
_Թթվասեր 500 գր
_Ալյուր 840 գր
_Փխրեցուցիչ 4 թեյի գդալ
_Ծիրանի չիր 300 գր
_Սալորաչիր 300 գր
_Չամիչ 300 գր
_Շաքարավազ 1 ճաշի գդալ
Կրեմ
_Թթվասեր 4 բաժակ
_Շաքարավազ 350 գր

Անսովոր տորթ. Պատրաստման եղանակը
_Խորը ամանի մեջ կոտրել 2 ձու, ավելացնել շաքարավազը և հարել հարիչով։
_Հաջորդը, ավելացնել թթվասերը, խառնել: Այնուհետև ավելացնել մաղած ալյուրն ու փխրեցուցիչը։ Խմորը հունցել և թաղանթով ծածկած՝ մեկ ժամով դնել սառնարանը։
_Չորացրած մրգերը թրջել տաք ջրի մեջ և թողնել 10 րոպե։ Այժմ վերցնել ծիրանի չիրը, լցնել բլենդերի մեջ, ավելացնել շաքարավազը և տրորել։ Շաքարավազով տրորել նաև մյուս չրերը։
_Խմորը բաժանել 6 հավասար մասերի, յուրաքանչյուր մասը գրտնակել ուղղանկյուններով։
_Ուղղանկյունների վրա հերթով քսել չորացրած ծիրանի, սալորի և չամիչի միջուկները։
_Դրանք փաթաթել ռուլետաձև և դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա:
_20-30 րոպեով դնել 180 աստիճան տաքացրած ջեռոց։
_Թխվելուց հետո թողնել, որ մի փոքր սառչի և կտրատել 3 սմ կտորներով։
_Պատրաստել կրեմ՝ թթվասերը խառնել շաքարավազի հետ և հարել հարիչով։
_Ձևամանի տակը կրեմ քսել, ռուլետների կտորները շարել կրեմի վրա, նորից կրեմի շերտ քսել և նորից դնել ռուլետների կտորները:
_Այդպես անել այնքան, մինչև ռուլետներն ու կրեմը վերջանան։ Տորթի վրա վերջում կրեմ քսել, զարդարել ըստ ճաշակի։

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տորթ Թագավորական դուետ







