Արագ աղցան. Այն պահանջում է շատ քիչ մթերքներ և մի փոքր ժամանակ:
Աղցանը ոչ միայն համեղ է, այլև գեղեցիկ, ուստի այն կարող է զարդարանք լինել ցանկացած տոնական սեղանի համար:

Արագ աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Տարբեր գույների քաղցր պղպեղ 2 հատ
_Խաշած կարտոֆիլ 3 հատ
_Թթու սունկ 300 գ
_Խոզապուխտ 250 գ
_Ձիթապտուղ առանց կորիզի 1 բանկա
_Մայոնեզ մոտ 150 գ
_Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

Արագ աղցան. Պատրաստման եղանակը
_Բոլոր մթերքները կտրել կտորներո ըստ ճաշակի, խառնել և համեմել մայոնեզով, աղով և պղպեղով` ըստ ճաշակի:
_Նախուտեստին կարող եք կանաչիներ ավելացնել:
_Խոզապուխտը կարելի է փոխարինել ցանկացած խաշած մսով, որն ավելի համեղ դարձնելու համար հարկավոր է եփել համեմունքներով, այսպիսով ավելի վառ համ կունենա աղցանի մեջ:
_Եթե պատրաստի թթու սունկ չկա, հարմար են շամպինիոնները, որոնք արագ են մարինացվում՝ մոտ 5 րոպե, ապա արագ սառչում են:

Ցանկության դեպքում աղցանին ավելացնել սովորական սոխ կամ կանաչ սոխ, բայց առանց դրա էլ ստացվում է օրիգինալ համով ուտեստ:
Աղցանը պատրաստ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Թարմ աղցաններ







