Արագ թխվածքաբլիթ. 3 բաղադրիչից բաղկացած համեղ ու փխրուն աղանդերը հալչում է բերանում

Արագ թխվածքաբլիթ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Այս արագ թխվածքաբլիթը կգրավի շատերին: Եթերային, քնքուշ, անուշաբույր, քաղցր:

Այս քաղցրավենիքի պատրաստման համար մեզ անհրաժեշտ է ընդամենը երեք բաղադրիչ և նվազագույն ժամանակ։

Արագ թխվածքաբլիթ

Արագ թխվածքաբլիթ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կարագ 250 գր

_Թթվասեր 300 գր

_Փխրեցուցիչ 1 ճաշի գդալ

_Ալյուր  2,5-3 բաժակ

Արագ թխվածքաբլիթ

Արագ թխվածքաբլիթ. Պատրաստման եղանակը

_Ալյուրը մաղել փխրեցուցիչով։ Սենյակային ջերմաստիճանի կարագը ձեռքերով տրորել ալյուրի հետ։

_Ստացված փշրանքին ավելացնել թթվասերը։

_Խմորը հունցել, այն չպետք է կպչի ձեռքերին։ Անհրաժեշտության դեպքում ավելացնել մի քիչ ալյուր։

_Խմորը ծածկել պոլիէթիլենային թաղանթով և թողնել սառնարանում 30 րոպե։

_Նշված ժամանակից հետո խմորը գրտնակել ոչ այնքան բարակ շերտով։

_Բաժակով կտրել շրջանակներ:

_Յուրաքանչյուր շրջանակ թաթախել շաքարավազի մեջ՝ դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա։

_Թխել 180 ° C ջերմաստիճանով, մինչև ոսկե դարչնագույն դառնան:

Արագ թխվածքաբլիթ

Այնքան հեշտ է արագ քաղցրավենիք պատրաստելը: Շաքարավազի փոխարեն կարելի է թաթախել քնջութի, սերմերի, մանրացրած ընկույզի մեջ։

Պատրաստեք, և թող այն միշտ համեղ լինի ձեզ համար:

Մաղթում ենք հաճելի համտեսում:

Տեսանյութ

Արագ պեսոչնի պեչենի

Խնդրում ենք Գնահատեք