Սա հրաշալի Արագ կարկանդակի բաղադրատոմս է, որը միշտ նուրբ է ստացվում և նաև՝ շատ հագեցնող։
Բացի այդ, պատրաստման գործընթացը շատ քիչ ժամանակ է պահանջում:

Արագ կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձու 4 հատ
_Կարագ կամ մարգարին 200 գր
_Թթվասեր 4 ճաշի գդալ
_Շաքարավազ 300 գր
_Ալյուր 500 գր
_Վանիլային շաքար 10 գ
_Փխրեցուցիչ 10 գր
_Կաթնաշոռ 400 գր
_Օսլա 1,5 ճաշի գդալ

Արագ կարկանդակ. Պատրաստման եղանակը
_Վերցնել 2 ձու, կարագը, թթվասերը և 200 գ շաքարավազ կամ շաքարի փոշի։
_Ամեն ինչ լավ հարել հարիչով, լցնել 500 գ ալյուրը, ավելացնել մի քիչ աղ, վանիլային շաքարը և փխրեցուցիչը և լավ խառնել բահիկով։
_Ալյուրը չպետք է լցնել միանգամից, այլ ամբողջ խառնելու ընթացքում: Խմորը պետք է բավական թանձր լինի։
_Խմորը պահել սառնարանում 30 րոպե։ Այժմ պատրաստել միջուկը։
_Վերցնել կաթնաշոռը, 2 ձուն, 100 գ շաքարավազը, օսլան, ամեն ինչ մանրակրկիտ խառնել։
_Դրա համար լավ է օգտագործել բլենդեր:
_Խմորը հանել սառնարանից, կրկին հունցել և 2 մասի բաժանել։
_Անմիջապես 1 մասը դնել ջեռոցի տապակի վրա։ Ձևամանը կարող է լինել ցանկացած:
_Դրանից հետո միջուկը լցնել՝ հավասարաչափ բաշխելով խմորի վրա։
_Այժմ գրտնակել խմորի երկրորդ մասը։
_Խմորը շերտերով կտրատել, տորթը զարդարել այնպես, որ վրան ցանց ստացվի։
_Շատ գեղեցիկ է ստացվում, չմոռանաք ամրացնել եզրերը, ինչպես նաև մակերեսին դեղնուց քսել գեղեցիկ կեղև ստանալու համար:
_Թխել 30-35 րոպե 180 աստիճան ջերմաստիճանում։

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տորթ առանց ջեռոցի Չիզքեյք







