Ամենաարագ տորթը, ձեր բոլոր հյուրերը կուրախանան այս համեղ տորթով։ Այս հաճելի աղանդերի բաղադրատոմսը հաստատ ամենապարզն է, որ երբևէ փորձել եք:
Քաղցրավենիքի սիրահարների համար սա պարզապես իսկական գտածո է։

Արագ տորթ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձու 5 հատ
_Մի պտղունց աղ
_Շաքարավազ 140 գր
_Ալյուր 5 ճաշի գդալ
_Օսլա 5 թեյի գդալ
Կրեմ
_Ձու 2 հատ
_Շաքարավազ 2 ճաշի գդալ
_Վանիլին՝ ըստ ճաշակի
_Մի պտղունց աղ
_Օսլա 3 ճաշի գդալ
_Կաթ 600 մլ
_Կարագ 100 գր
Ջնարակ
_Շոկոլադ

Արագ տորթ. Պատրաստման եղանակը
_Ձվերը լցնել խորը ամանի մեջ, ավելացնել աղը և շաքարը: Հարիչով հարել մինչև սպիտակ փրփուր ստացվի։
_Այնուհետև ավելացնել մաղած ալյուրն ու օսլան, խառնել զգուշությամբ։
_Խմորը լցնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի մեջ և 20 րոպեով դնել նախապես 170 աստիճան տաքացրած ջեռոցը:
_Կրեմի համար կաթսայի մեջ լցնել ձուն, ավելացնել շաքարավազը, վանիլինը և օսլան։
_Ամեն ինչ լավ խառնել, ապա մեջը լցնել կաթը, եփել միջին ջերմության վրա մինչև պատրաստ լինի, ապա թողնել սառչի։
_Թխված բիսկվիթի շերտը հանել ջեռոցից, եզրերը կտրել:
_Վերցնել խորը տարա, դրա մեջ հարել կարագը, աստիճանաբար ավելացնել եփած կրեմը։
_Բիսկվիթի շերտը մեջտեղից կիսել, վրան կրեմ քսել, իսկ մյուս կեսով ծածկել։ Երկրորդ շերտի վրա նույնպես կրեմ քսել։
_Վերջում ամբողջ տորթը ծածկել հալեցրած շոկոլադով։

Քաղցրավենիքը պատրաստ է։ Անուշաբույր, հյութալի և նուրբ, շոկոլադե համով: Իսկական հյուրասիրություն ձեզ և ձեր ընտանիքի համար:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տորթ Պրագա







