Արտակարգ համեղ, արագ և հյութեղ Աղցան Բրոկոլիով և Ծաղկակաղամբով

ԱՂՑԱՆՆԵՐ

Այսօր պատրաստելու ենք արտակարգ համեղ, արագ, հյութեղ, այս ամենին գումարած նաև շատ օգտակար աղցան՝ թարմ բրոկոլիով և ծաղկակաղամբով։ Մատուցելիս հպարտություն կզգաք ձեր հյուրերի մոտ՝ քանի որ համտեսից հետո արագ կդատարկվի ամբողջ աղցանամանը։

Աղցան Բրոկոլիով և Ծաղկակաղամբով

Աղցան Բրոկոլիով և Ծաղկակաղամբով Բաղադրիչները

  • Ծաղկակաղամբ — 200 գր․
  • Բրոկոլի — 200 գր․
  • Սոխ — 0,5 գլուխ
  • Քաղցր պղպեղ — 1-2 հատ
  • Վարունգ — 1 հատ
  • Եգիպտացորեն — 200 գր․
  • Համեմ կամ մաղադանոս մեկ փոքրիկ փունջ
  • Սոյայի սոուս
  • Բալզամիկ քացախ — խիտ և նոսր
  • Սև քունջութ
  • Զեյթունի ձիթայուղ

Աղցանի պատրաստման հաջորդականությունը

  • Այս աղցանի յուրահատկությունը կայանում է նրանում, որ բոլոր բաղադրիչները օգտագործվում են թարմ վիճակում։ Սկսում ենք ծաղկակաղամբից, որը մեր խոհանոցում սովորաբար միշտ ջերմամշակման ենք ենթարկում։ Փորձեք այն օգտագործել հում՝ վիտամիններ, համեր, հաճույք
  • Նույն պատմությունը Բրոկոլիի հետ է, քանի-որ կաղամբազգիների կոշտությունը շատերին վանում է, փորձեք ինձ նման մանր կտրատել և հարցը սրանով լուծել։ Արդենկտրատված բաղադրիչները սկսում ենք հավաքել աղցանամանի մեջ
  • Մեր աղցանի համար սոխը նույնպես մանր ենք կտրատում
  • Քաղցր պղպեղը նույն տրամաբանությամբ

Աղցան Բրոկոլիով և Ծաղկակաղամբով

  • Համեմի փոքրիկ փունջը մանր կտրատել և ավելացնել աղցանամանի մեջ
  • Վարունգը կարելի կտրատելի կիսալուսնաձև կտրատել, որ ջուրը շատ դուրս չտա
  • Եգիպտացորեն ենք ավելացնում
  • Մի փոքր աղ ենք անում, փորձում ենք աղը չչարաշահել՝ քանի-որ դեռ սոյայի սոուս էլ ենք ավելացնելու,
  • Սոյայի սոուսին հաջորդում է նոսր բալզամիկ քացաքխը, այն հաջողությամբ կարելի է փոխարինել նաև խնձորի քացախով
  • Զեյթունի ձիթայուղ ենք ավելացնում և սկսում ենք բաղադրիչները խառնել իրար, ի դեպ արդեն բույրը խոստումնալից է
  • Սև քունջութը որպես վերջնական զարդ շաղ ենք տալիս վրան՝ աղցանը հագեցնելով նաև կալցիումով
  • Մատուցելուց առաջ եթե ունեք, ապա մի քանի ցող ավելացնում եք խիտ գաստրոնոմիկ բալզամիկո՝ նույն խաղողի քացախն է խտացված։

Մատուցում ենք և հպարտորեն սպասում այս վիատամինային համեղ փունջի բարձր գնահատականին։ Համոզված եմ թե տանեցիները և թե հյուրերը շռայլ կգտնվեն իրենց գովեստում։

Աղցան Բրոկոլիով և Ծաղկակաղամբով Տեսանյութ

Դե ինչ, բարի ախորժակ։

Խնդրում ենք Գնահատեք