Արքայական տորթ ամբողջ ընտանիքի համար, առանց ալյուրի: Ես այն պատրաստում եմ գրեթե ամեն տարի:
Այս տորթը հաճախ անվանում են թագավորական՝ իր հարուստ համի և բույրի համար: Բաղադրության մեջ ալյուր չկա, բայց սպիտակուցային ընկույզով շերտերը նույնքան սննդարար են։

Արքայական տորթ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ընկույզ 400 գր
_Չամիչ 150 գր
_Ձու 10 հատ
_Վանիլին՝ ըստ ճաշակի
_Մի պտղունց աղ
_Շաքարավազ 300 գր
_Եգիպտացորենի օսլա 60 գր
_Շաքարավազ 90 գր
_Կաթ 150 մլ
_Շոկոլադ 120 գր
_Կարագ 190 գր


Արքայական տորթ. Պատրաստման եղանակը
_Ընկույզը տապակել չոր թավայի մեջ և մանր կտրատել, բայց չփշրել:
_Չամիչը, եթե շատ է չոր, լավ կլիինի թրջել եռման ջրով, ապա քամել։
_Սպիտակուցներն առանձնացնել դեղնուցներից, խառնել մի պտղունց աղ և սկսել հարել։
_Ավելացնել վանիլինը և հարել, մինչև փրփրի։
_Լցնել շաքարավազը չափաբաժիններով և հարել զանգվածը՝ մինչև ամուր գագաթներ ստացվեն:
_Ընկույզը խառնել չամիչի, օսլայի հետ և լցնել սպիտակուցային զանգվածի մեջ, զգուշորեն խառնելով։
_Խմորը բաժանել 3 մասի, յուրաքանչյուրը շրջանագծի տեսքով դնել յուղաթղթով պատված ջեռոցի տապակի վրա։
Հուշում. որպեսզի շերտը կոկիկ ստացվի, տարածեք զանգվածը տապակի վրա դրված օղակի մեջ, ապա հանեք այն։
_Թխել 175 աստիճան ջերմաստիճանով մոտ 20-30 րոպե, մինչև բաց շագանակագույնը դառնա, թողնել սառչեն շերտերը։
_Դեղնուցները հարել 90 գ շաքարավազի և վանիլի հետ՝ ըստ ճաշակի, մեջը լցնել կաթը։
_Եփել մարմանդ կրակի վրա, մինչև ցանկալի թանձրությունը՝ անընդհատ խառնելով։
_Վերցնել կրակից և ավելացնել շոկոլադը, խառնել, մինչև համասեռ ստացվի և թողնել սառչի։
_Հարիչով հարել փափկած կարագը և մաս-մաս ավելացնել եփած կրեմը, հարել մինչև հարթվի։
_Շերտերի վրա կրեմը քսելով՝ տորթը ձևավորել։
_Կողքերն ու վրան կրեմ քսել, ցանել շոկոլադի փշուրներ և մի քանի ժամով դնել սառնարանը։

Տորթն արքայական է ստացվում՝ հարուստ համով։ Աղանդերը արժե այն գումարը, ժամանակը և ջանքերը, որոնք ծախսվել են դրա վրա:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կիևսկի տորթ







