Արևելյան թխվածք. Այս անուշաբույր քաղցրավենիքը կգեղեցկացնի ձեր սեղանը

Արևելյան թխվածք ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Առաջարկում ենք շատ ախորժելի և հագեցնող Արևելյան թխվածք, որի մեջ շատ համեղ և առողջարար միջուկ կա՝ չորացրած մրգերով և ընկույզով։

Արևելյան թխվածք

Արևելյան թխվածք. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կարագ 300 գր

_Ալյուր 4 բաժակ

_Թթվասեր 350 գր

_Դեղնուց 3 հատ

_Փխրեցուցիչ 18 գր

Միջուկը պատրաստելու համար

_Ծիրանի չիր 350 գր

_Չամիչ 100 գր

_Ընկույզ 100 գր

_Սպիտակուցներ 3 հատ

_Շաքարավազ 200 գր

Արևելյան թխվածք

Արևելյան թխվածք

Արևելյան թխվածք. Պատրաստման եղանակը

_Ալյուրը մաղել, խառնել փխրեցուցիչի հետ։

_Սառեցրած կարագը խոշոր քերիչով քերել ալյուրի մեջ, զանգվածը մանրացնելով փշրանքների վերածել։

_Ավելացնել թթվասերն ու դեղնուցները, հունցել շատ փափուկ և ճկուն խմոր։

_Խմորը բաժանել  6 — 8 մասի, ծածկել և թողնել 30 րոպե։

_Չորացրած մրգերն ու ընկույզը մանրացնել։

_Սպիտակուցները սկսել հարել մի պտղունց աղով, երբ զանգվածը բավականին խտանա՝ մաս-մաս ավելացնել շաքարավազը:

_Մոտ 8 րոպե հարել մինչև կայուն և թանձր զանգված դառնա։

_Սպիտակուցային զանգվածին խառնել ընկույզը և չրերը։

_Սեղանին ալյուր ցանել և յուրաքանչյուր գունդ գրտնակել շատ բարակ շերտով։

_Մի կողմից լցնել միջուկը և ռուլետաձև փաթաթել։

_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով, շարել գլանափաթեթները և յուրաքանչյուրի վրա կտրվածք անել, որպեսզի թխելուց հետո հեշտ կտրատվի թխվածքաբլիթներ և չվնասվի փխրուն խմորը։

_Թխել 180 աստիճանով մոտ 30-35 րոպե։

_Սառեցված թխվածքաբլիթներին ցանել շաքարի փոշի։

Արևելյան թխվածք

Թխվածքաբլիթները ստացվում են խրթխրթան, խմորի և քաղցր միջուկի հավասարակշռությամբ, համը պարզապես կատարյալ է:

Տեսանյութ

3 Գաթայի կտրվածք

Խնդրում ենք Գնահատեք