Եթե սիրում եք հաճելի խրթխրթան քաղցրավենիքներ, ուրեմն Արևելյան շտրուդել պատրաստեք մեր առաջարկած բաղադրատոմսով:
Սա շատ ախորժելի և հագեցնող թխվածք է, որի մեջ կարող եք օգտագործել շատ համեղ և առողջարար միջուկներ չորացրած մրգերից և ընկույզից։

Արևելյան շտրուդել. Անհրաժեշտ բաղադրիչները
_ կարագ 300 գ
_ ալյուր 4 բաժակ
_ թթվասեր 350 գ
_ դեղնուցներ 3 հատ
_ փխրեցուցիչ 18 գ
Միջուկը պատրաստելու համար անհրաժեշտ է.
_ չորացրած ծիրան 350 գ
_ չամիչ 100 գ
_ ընկույզ 100 գ
_ սպիտակուցներ 3 հատ
_ շաքարավազ 200 գ

Արևելյան շտրուդել. Պատրաստման եղանակը
_ Ալյուրը մաղել, խառնել փխրեցուցիչի հետ։
_ Սառեցրած կարագը խոշոր քերիչով քերել ալյուրի մեջ, զանգվածը մանրացնել փշրանքներով։
_ Ավելացնել թթվասերն ու դեղնուցները, հունցել շատ փափուկ և ճկուն խմոր։
_ Խմորը բաժանել մի քանի մասի՝ 6 — 8, ծածկել և թողնել 30 րոպե։
_ Չորացրած մրգերն ու ընկույզը մանրացնել։
_ Սպիտակուցները հարել մի պտղունց աղով, երբ զանգվածը բավականին թանձրանա, մաս-մաս ավելացնել շաքարավազը և մոտ 8 րոպե հարել մինչև կայուն և թանձր զանգվածը:
_ Սպիտակուցային զանգվածին խառնել ընկույզը և չրերը։
_ Սեղանին ալյուր ցանել և յուրաքանչյուր խմորի կտորը գրտնակել շատ բարակ շերտով։
_Խմորի մի կողմում դնել միջուկը, ռուլետ ոլորել։
_ Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով, շարել ռուլետները և յուրաքանչյուրի վրա կտրվածքներ անել, որպեսզի թխելուց հետո կտրատեն մասերի և չկոտրեն փխրուն խմորը։
_ Թխել 180 աստիճանով մոտ 30-35 րոպե։
Հովացած թխվածքաբլիթների վրա ցանել շաքարի փոշի։

Թխվածքաբլիթները ստացվում են նուրբ ու խրթխրթան, իսկ համը պարզապես կատարյալ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Շերտավոր գաթա







