Արևելյան տորթ Նապոլեոն. Անուշաբույր քաղցրավենիք

Արևելյան տորթ Նապոլեոն ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Արևելյան տորթ Նապոլեոն թխելու հեշտ եղանակ ենք առաջարկում:

Անկախ նրանից, թե որքան ենք ջանում հետևել առողջ սննդակարգի սկզբունքներին, մենք միշտ էլ քաղցր ենք ուզում: Այնպես որ, համեղ կրեմով տորթերը հավերժ գոյություն կունենան։

Քանի որ քաղցր ուտելու ցանկությունը միշտ մեծ է, փորձենք թխվածքներն ավելի քիչ վնասակար դարձնել։

Արևելյան տորթ Նապոլեոն

Արևելյան տորթ Նապոլեոն. Անհրաժեշտ բաղադրիչները

_Շաքարավազ 1,5 բաժակ

_Քրքում 0,5 թեյի գդալ փոշի

_Ձու 2 հատ

_Աղացած հիլ 0,5 թեյի գդալ

_Շերտավոր խմոր 500 գր

_Կարագ 300 գր

_Կաթ 2 բաժակ

_Ալյուր 100 գր

Արևելյան տորթ Նապոլեոն

Արևելյան տորթ Նապոլեոն. Պատրաստման եղանակը

_Կաթսայի մեջ խառնել կաթը, կես բաժակ շաքարավազը, 2 ձուն և ալյուրը։

_Դնել կրակի վրա և հասցնել եռման աստիճանի՝ հարելով, կրակից վերցնել, թողնել սառի։

_Փափկած կարագը հարել մնացած շաքարով և համեմունքներով։

_Խառնել սառեցված զանգվածին, հարել հարիչի միջին արագությամբ, 2 րոպե։

_Խմորը գրտնակել 3-4 մմ հաստությամբ, կտրել հավասար ուղղանկյուններ:

_Յուրաքանչյուր կտորը ծակծկել պատառաքաղով, թխել 200 °C ջերմաստիճանում, մինչև ոսկե դարչնագույնը:

_Թողնել սառչի և ստացված կրեմը քսել յուրաքանչյուրի վրա՝ շերտերը շարել իրար վրա:

_Վերին շերտին կրեմ քսել, ցանել խմորի փշրանքներով և դնել սառը տեղում 2 ժամ։

Արևելյան տորթ Նապոլեոն

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Նապոլեոն Տորթ շատ համեղ և ճոխ թխվածք

Խնդրում ենք Գնահատեք