Բալի պովիդլո. Ամենահամեղ ու թթվաշ պովիդլոն, որ ձմռան երեկոների թեյի սեղանը կլցնի համով ու գույնով

Բալի պովիդլո ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Բալի պովիդլո. Ամենահամեղ ու թթվաշ պովիդլոն, որ ձմռան երեկոների թեյի սեղանը կլցնի համով ու գույնով:
Երբ սիրում եք բալը, ցանկություն է առաջանում այն շատ պահեստավորել: Ձմռան համար փորձում ենք պահպանել բոլոր հնարավոր տարբերակներով:

Սառնարանը անսահմանափակ չէ, իսկ սառցարան ոչ բոլորն ունեն, այնպես որ առաջարկում ենք բալի պովիդլո պատրաստել: Այն շատ համեղ է, անուշաբույր, և ամենակարևորը `առողջարար: Այս պովիդլոյի մեջ օգտագործվում է նվազագույն շաքար, բայց այդքանն էլ բավարար է:

Բալի պովիդլո

Բալի պովիդլո. Բաղադրիչները

  • Բալ 1 կգ
  • Շաքար 200 գրամ

Բալի պովիդլո

Բալի պովիդլո. Պատրաստման եղանակը քայլ առ քայլ

  1. ՈՒշադիր ու մանրամասն լվանալ բալը:
  2. Դրանից հետո հանել կտերն ու պոչերը:
  3. Կտահան բալի պտղամիսը լցնել էմալապատ թասի կամ կաթսայի մեջ, որում այնուհետև պատրաստելու եք բալի պովիդլոն, մի կորցրեք բալի հյութի թանկարժեք կաթիլները:
  4. Պատրաստի հատապտուղներին ավելացնել մի քիչ ջուր և պատրաստել ցածր ջերմության վրա ՝ անընդհատ խառնելով, մինչև զանգվածը թանձրանա բուն ծավալի մեկ քառորդով:
  5. Բալի պովիդլոն պատրաստ լինելուց առաջ ավելացնել շաքարավազը և եփել ևս 5-10 րոպե:
  6. Պատրաստի ջեմը լցնել նախապես ստերիլիզացված բանկաների մեջ և ամուր փակել կափարիչով:

Այս քայլերից հետո բալի պովիդլոն պատրաստ է: Պովիդլոն կարող եք օգտագործել կարկանդակներ պատրաստելու համար, կամ ուղղակի հացի վրա քսել և ուտել: Մեր բաղադրատոմսով պահածոն միշտ շատ համեղ է ստացվում: Խորհուրդ ենք տալիս պատրաստել:

 

Բալի պովիդլո

Բալի պովիդլոն պատրաստ է:

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք