Բալով տորթ. Այս հսկայական, չքնաղ թխվածքը հարմար է տոնական առիթների կամ Ամանորի համար

Բալով տորթ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Եթե որևէ հաճելի առիթ ունեք կամ մեծ ընկերության խնջույք է նախատեսվում, ապա առաջարկում ենք թխել բալով տորթ` պարզ բաղադրատոմսով: Ես պատրաստում եմ այն շատ հաճախ:

Բալի շերտով տորթը, թթվասերի նուրբ կրեմով պատրաստվում է շատ պարզ, ստացվում է բավական մեծ չափերով:

Եթե գործի դնեք ձեր երևակայությունը և զարդարեք տորթը, ապա նման նրբությունը հիանալի հյուրասիրություն կլինի տոնական սեղանին:

Բալով տորթ

Բալով տորթ. Անհրաժեշտ բաղադրիչները

Առաջին շերտը պատրաստելու համար ձեզ հարկավոր են հետևյալ բաղադրիչները

_Բալ 800 գ

_Ձու 1 հատ

_Ալյուր մոտ 300 — 350 գ

_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ

_Շաքար 90 գ

_Կարագ 200 գ

Երկրորդ շերտը պատրաստելու համար պետք է

_Ձու 5 հատ

_Շաքար 180 գ

_Ալյուր 130 գ

_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ

Կրեմ պատրաստելու համար ձեզ հարկավոր է

_Յուղալի թթվասեր 2 լ

_Շաքարավազ 250 գ

_Թթվասերի կամ սերուցքի խտացուցիչ

Վերցրեք ձևամանը 30×20 սմ:

Հատապտուղները կարելի է վերցնել թարմ կամ սառեցված վիճակում:

Բալով տորթ

Բալով տորթ. Պատրաստման եղանակը

_Ալյուրը խառնել փխրեցուցիչի և քերած կարագի հետ, զանգվածը վերածել փշրանքների:

_Ավելացնել ձու կամ 1 գդալ թթվասեր, շաքարը:

_Խառնել, ստանալ փափուկ խմոր, գուցե ձեզ մի փոքր ավելի ալյուր անհրաժեշտ լինի: Բայց մի չափազանցեք, որպեսզի զանգվածը չպնդանա:

_Դնել խմորը ձևամանի մեջ և ձևավորել կողմերը:

_Ձվերը հարել աղով մինչև փրփրեն:

_Ավելացնել շաքարավազ և հարել մինչև սպիտակեն:

_Զանգվածը լցնել խմորով կաղապարի մեջ:

_Վրան լցնել բալը, պարզապես նախապես պետք է քամել, որպեսզի ավելի քիչ հյութ լինի:

_Շերտը թխել 25 րոպե 180 աստիճանով:

_Տորթի երկրորդ շերտի համար ձվերը խառնել աղի հետ, հարել, ավելացնել շաքարավազը, էլի հարել և ավելացնել ալյուրն ու փխրեցուցիչը:

_Նույնպես թխել 20-25 րոպե 180 աստիճանով:

_Թթվասերը հարել շաքարի փոշու հետ և եթե կրեմը ջրիկ է մնում, պետք է ավելացնել խտացուցիչ:

_Հարթեցնել շերտերի կողմերը՝ կտրելով անհավասարությունները:

_Ձևավորել տորթ՝ կրեմը քսելով շերտերի վրա, քսել տորթի վերևի մասը և կողմերը:

_Կրեմի վրա ցանել մնացորդների փշրանքներ, այն մեկ գիշեր թողնել սառնարանում:

Բալով տորթ

Բալով տորթը պատրաստ է, այն ստացվում է բավարար խոնավ ու նուրբ, և եթե զարդարեք օրիգինալ ձևով, ապա կստանաք շքեղ դեսերտ:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Տորթ Լակոմկա

Խնդրում ենք Գնահատեք