Բալով և կաթնաշոռով տորթ. Նրբահամ, թեթև քաղցրավենիք

Բալով և կաթնաշոռով տորթ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Բալով և կաթնաշոռով տորթ. Շատ նուրբ աղանդեր՝ բալի և շոկոլադի համով: Այն շատ համահունչ է թե թեյի, թե սուրճի հետ: Հյուրերին այն շատ դուր կգա:

Բալով և կաթնաշոռով տորթ

Բալով և կաթնաշոռով տորթ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ալյուր 70 գ

_Ձու 4 հատ

_Կակաո 50 գ

_Աղ՝ մի պտղունց

_Շաքար 100 գ

_Կարագ 60 գ

_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ

Կրեմ պատրաստելու համար վերցնել

_Կաթնաշոռ 250 գ

_Խտացրած կաթ 80 գ

_Շաքարի փոշի 50 գ

_Կարագ 150 գ

Օշարակի համար

_Շաքար 2 ճաշի գդալ

_Ջուր 1 բաժակ

_Բալ 100 գր

Տորթ Սնիկերս

Բալով և կաթնաշոռով տորթ. Պատրաստման եղանակը

_Հարել ձվերը, ապա ավելացնել աղ և շաքարավազ և հարել մինչև պնդանա:

_Փափկեցնել կարագը սենյակային ջերմաստիճանի և ավելացնել ձվի զանգվածին, հարել մինչև համասեռ դառնա:

_Ալյուրը խառնել կակաոյի հետ և մաղել, ավելացնել փխրեցուցիչը: Ձվի դեղնուցներն առանձնացնել և մաս-մաս ավելացնելով՝ հունցել խմոր:

_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով, յուղել այն բուսական կամ կարագով, խմորը լցնել, հավասարացնել:

_Ջեռոցը տաքացնել 220 աստիճանով և թխել 6-ից 8 րոպե:

_Սառեցնել և կտրել 4 մասի: Խմորաշերտի անկյունների խմորը մանրացնել, վերածել փշրանքների:

_Բալը խառնել շաքարավազի և ջրի հետ, հասցնել եռման և եփել 5 րոպե: Քամել օշարակը:

_Կաթնաշոռը խառնել խտացրած կաթի հետ և հարել բլենդերով:

_Փափկած կարագը խառնել շաքարի փոշու հետ և հարել բլենդերով մինչև հարթվի, խառնել կաթնաշոռի զանգվածը և հարել:

_Տորթը ձևավորել, շերտերը օշարակով ցողել և կրեմ քսել: Կրեմով պատել բոլոր կողմերից և ցանել փշրանքներ:

Բալով և կաթնաշոռով տորթ

Պատրաստի տորթը դնել սառնարանում մի քանի ժամով:

Բալով և կաթնաշոռով տորթը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ելակով տորթ

Խնդրում ենք Գնահատեք