Բանանով թխվածքաբլիթներ. Թեթև քաղցր նախաճաշ

Բանանով թխվածքաբլիթներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Այսօր սուրճի հետ վայելեք շատ համեղ, բանանով թխվածքաբլիթներ առանց ձվի:

Պատրաստեք այս թեթև քաղցրավենիքը թեյի համար, ձեզնից շատ ջանքեր չեն պահանջվի:

Վստահեցնում ենք, արդյունքը շատ դուր կգա:

Բանանով թխվածքաբլիթներ

Բանանով թխվածքաբլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Բանան 1 հատ

_Ջրիկ մեղր 2 ճաշի գդալ

_Բուսական յուղ 3 ճաշի գդալ

_Սոդա 1 թեյի գդալ

_Վանիլին 1/2 թեյի գդալ

_Ալյուր 2-2,5 բաժակ

_Չոր աղացած կեղևի քերուկ 1 թեյի գդալ

_Շաքարավազ 1/2 բաժակ

Մայոնեզով թխվածքաբլիթ

Բանանով թխվածքաբլիթներ. Պատրաստման եղանակը

_Բանանը պատառաքաղով լավ տրորել, ավելացնել մեղրն ու կարագը և դնել գոլորշու վրա։

_Անընդհատ խառնելով զանգվածը հասցնել եռման աստիճանի, բայց չեռացնել։

_Հենց զանգվածը սկսում է եռալ, վերցնել կրակից (դա կտևի մոտ 5 րոպե)։

_Լցնել սոդան և հարել, ապա ավելացնել վանիլինը և քերուկը։

_Ալյուրը մաս-մաս մաղել և շաղախել փափուկ, մի փոքր կպչուն խմոր (նախ բահիկով, ապա ձեռքերով), դնել տոպրակի մեջ և կես ժամով դնել սառնարանը։

_Այնուհետև խմորը հանել, այն այլևս չի կպչի ոչ ձեռքերին, ոչ սեղանին, գրտնակել 0,3-0,5 սմ հաստությամբ շերտ և կտրել թխվածքաբլիթները՝ ինչպես ցանկանաք։

_Շարել յուղաթղթով ծածկված տապակի վրա, վրան քսել ջուր կամ թեյ և շաքարավազ ցանել։

_12-15 րոպեով դնել նախապես 200°C տաքացրած ջեռոցը։

Բանանով թխվածքաբլիթներ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Մեղրով շատ համեղ և նրբահամ թխվածքաբլիթ

Խնդրում ենք Գնահատեք