Բանանով թխվածքաբլիթներ. Նրբահամ և անուշաբույր քաղցրավենիք

Բանանով թխվածքաբլիթներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Անյուղ բանանով թխվածքաբլիթներ համեղ և արագ թխվող քաղցրավենիքը կուրախացնի փոքրիկներին:

Բանանով թխվածքաբլիթներ

Բանանով թխվածքաբլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Բանան 1 հատ

_Հեղուկ մեղր 2 ճաշի գդալ

_Բուսական յուղ 3 ճաշի գդալ

_Սոդա 1 թեյի գդալ

_Վանիլին 1/2 թ/գդ

_Ալյուր 2 — 2,5 բաժակ

_Կիտրոնի չոր աղացած կեղև 1 թեյի գդալ

_Շաքարավազ 1/2 բաժակ

Բանանով թխվածքաբլիթներ

Բանանով թխվածքաբլիթներ. Պատրաստման եղանակը

_Բանանը պատառաքաղով լավ տրորել, ավելացնել մեղրն ու ձեթը և դնել ջրային բաղնիքի վրա։

_Անընդհատ խառնելով՝ խառնուրդը հասցնել եռման աստիճանի, բայց չեռացնել։

_Հենց զանգվածը սկսում է եռալ, վերցնել կրակից (պետք կլինի մոտ 5 րոպե)։

_Լցնել սոդան և խառնել, ապա ավելացնել վանիլինն ու կիտրոնի կեղևի փոշին:

_Ալյուրը մաղել և մաս-մաս ավելացնելով հունցել փափուկ, մի փոքր կպչուն խմոր (նախ թիակով, ապա ձեռքերով), դնել տոպրակի մեջ և կես ժամով թողնել սառնարանում։

_Այնուհետև խմորը հանել, այն այլևս չի կպչի ոչ ձեռքերին, ոչ սեղանին, գրտնակել 0,3-0,5 սմ հաստությամբ շերտով և կտրատել ձեր նախընտրած ձևերով։

_Դասավորել յուղաթուղթ փռած ջեռոցի տապակի վրա, վրան քսել ջուր կամ թեյ և շաքար ցանել։

_12-15 րոպեով դնել նախապես 200°C տաքացրած ջեռոցը։

Բանանով թխվածքաբլիթներ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Մղրով շատ համեղ և նրբահամ թխվածքաբլիթներ

Խնդրում ենք Գնահատեք