Բանանով թխվածք. Մատչելի քնքուշ աղանդեր

Բանանով թխվածք ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

80-90-ականներին տնային տնտեսուհիները սիրով էին թխում Բանանով թխվածք, քանի որ այն մատչելի ու համեղ է։

Թխվածքն արագ է թխվում և ծախսում է ձեր էներգիայի նվազագույնը: Այս կարկանդակի բոլոր մասերը պարզապես չափվում են գդալներով:

Բանանով թխվածք

Բանանով թխվածք. Անհրաժեշտ բաղադրիչներ

_Ձու 3 հատ

_Բանան 1 հատ

_Աղ մի պտղունց

_Ալյուր 6 ճաշի գդալ

_Շաքարավազ 3 ճաշի գդալ

_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ

_Բուսական յուղ 3 ճաշի գդալ

_Սպիտակաձավար 3 ճաշի գդալ

_Թթվասեր 3 ճաշի գդալ

Բանանով թխվածք

Բանանով թխվածք. Պատրաստման եղանակը

_Խորը ամանի մեջ խառնել ձվերը, աղը և շաքարը, մինչև զանգվածը լիովին լուծվի:

_Ձվի զանգվածի մեջ լցնել արևածաղկի ձեթը, խառնել։

_Խառնուրդին ավելացնել թթվասերը, նույն կերպ խառնել։

_Այնուհետև ավելացնել սպիտակաձավարը, խառնել և թողնել 15 րոպե ուռչի։

_Փխրեցուցիչը խառնել ալյուրի հետ, մաղել։

_Այնուհետև խառնել ձվի խառնուրդը, որպեսզի սպտակաձավարը բարձրանա վերև:

_Ալյուրը լցնել այս ձվային խառնուրդի մեջ։

_Նախապես պետք է բանանը մանր կտրատել կամ քերիչով մանրացնել։

_Բանանն ալյուրի հետ խառնել, լցնել ձվի զանգվածով ամանի մեջ և ամեն ինչ լավ խառնել, մինչև հարթվի։

_Թխելու տարայի մեջ յուղաթուղթ դնել, խմորը լցնել մեջը և հարթեցնել։

_Ցանկալի է, որ ձևամանը 20 սմ տրամագծով լինի։

_Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով և 25 րոպե թխվի։

Բանանով թխվածք

Այժմ դուք կարող եք վայելել համեղ բանանով կարկանդակ, որը կարելի է թխել թեկուզ ամեն օր:

Խորհուրդ ենք տալիս խմորեղենն անմիջապես չհանել, այլ սպասել 10 րոպե, մինչև այն սառչի ձևամանի մեջ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Դդումով բիսկվիթ

Խնդրում ենք Գնահատեք