Բանանով կարկանդակ. Շատ հեշտ թխվող նուրբ ու համեղ աղանդեր երեկոյան թեյի համար

Բանանով կարկանդակ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Առաջարկում ենք պատրաստել շատ համեղ և բուրավետ բանանով կարկանդակ: Այս պարզ բաղադրատոմսի համար էկզոտիկ ու անսովոր բաղադրիչներ պետք չեն, անհրաժեշտ ամեն ինչն ամենայն հավանականությամբ արդեն կունենաք խոհանոցում։

Մի քանի րոպեում կպատրաստեք խմորը, ևս մի քանի րոպե թխեք ջեռոցում և սառչելուց հետո համեղ խմորեղենը կարող եք մատուցել հյուրերին:

Բանանով կարկանդակ

Բանանով կարկանդակ. Անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները

— շաքարավազ 1 բաժակ

— յուղալի թթվասեր 1 բաժակ

— ձու 3 հատ

— կարագ 100 գ

— ալյուր 300 գ

— բանան 3 հատ

Բանանով և շոկոլադով տորթ

Բանանով կարկանդակ. Պատրաստման եղանակը

_ Հարել դեղնուցները, ապա ավելացնել կես բաժակ շաքարավազ և նորից հարել։

_ Կարագը հալեցնել, թողնել հասնի սենյակային ջերմաստիճանի և լցնել դեղնուցների մեջ, հարել։

_ Ալյուրը մաղել և աստիճանաբար ավելացնել ստացված զանգվածին։

_ Խմորը պետք է պինդ լինի, այն ծածկեք սննդային թաղանթով և դնել սառնարանում 20 րոպեով։

_ Բանանը կտրատել, վրան ցանել վանիլային շաքարով։

_ Թխելու համար նախատեսված կաղապարը ծածկել յուղաթղթով և խմորը դնել վրան:

_ Կաղապարի մեջ խմորի վրա դնել բանանի կտորները, վրան քսել թթվասեր։

_ Ցանկության դեպքում կարող եք ցանել շաքարի փոշի, կոկոսի քերուկ, վանիլին և այլն:

_ Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով և թխել կարկանդակը 15 — 20 րոպե, ուղղորդվեք ըստ ձեր ջեռոցի։

_ Կարկանդակը ձևավորելու համար հարել 3 ձվի սպիտակուցը, ապա ավելացնել մնացած շաքարավազը և նորից հարել, որ ստացվի կայուն փրփուր։

_ Երբ թխվածքը լիովին սառչի, ծածկեք բեզեով, չրերով կամ այլ կերպ՝ ըստ ճաշակի։

_ 3 րոպեով դնել ջեռոցում, որ բեզեն չորանա։

Բանանով կարկանդակ

Բանանով կարկանդակը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Բանանը ջեռոցում

Խնդրում ենք Գնահատեք