Այսպիսի քնքուշ բանանով շառլոտկան իր կայուն տեղը կունենա ձեր բաղադրատոմսերի շարքում:
Այս նրբության համն ու բույրը ոչ մեկին անտարբեր չեն թողնի:

Բանանով շառլոտկա. Անհրաժեշտ բաղադրիչները
— Ալյուր 250 գր
_Շաքարավազ 250 գր
— Ձու 4 հատ
— Բանան 3 հատ
— Փխրեցուցիչ 1 թեյի գդալ

Բանանով շառլոտկա. Պատրաստման եղանակը
_Ձվերը հարել մինչև փրփրեն, ապա ավելացնել շաքարավազը և հարել այնքան, մինչև ամբողջ զանգվածը ծավալով եռապատկվի։
_Ալյուրը խառնել փխրեցուցչի հետ և մաղել, լցնել զանգվածի մեջ և խմորը բահիկով խառնել։
_Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով։
_Ձևամանը ծածկել յուղաթղթով և լցնել խմորի կեսը, վրան բանանի շրջանակներ դնել և լցնել մնացած խմորը։
_Թխել մոտ 30 — 35 րոպե, ցանկալի չէ ընթացքում դուռը բացել։

Հուշում՝ ձվերն ավելի լավ հարելու, զանգվածը լավ փրփրելու և կայունանալու համար վերցրեք սառած ձվեր։ Նաև շատերը խորհուրդ են տալիս ալյուրը մաղել ոչ թե մեկ, այլ երկու անգամ՝ այսպիսով այն ավելի առատ կերպով է հագեցվում թթվածնով, և թխվածքաբլիթը անպայման փարթամ և փափուկ կլինի։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Շատ շքեղ գաթա







