Բանանով պաղպաղակ. Ամառվա շոգ օրերի անփոխարինելի, սառը աղանդեր

Բանանով պաղպաղակ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Բանանով պաղպաղակ. Ամառվա շոգ օրերի անփոխարինելի, սառը աղանդեր:

Մենք բոլորս երազում ենք փրկվել տապից: Եվ ինչը կարող է ավելի լավ լինել, քան համեղ պաղպաղակը, հատկապես, եթե այն պատրաստված է ձեր ձեռքով: Բնական կաթնամթերքից պատրաստված բանանով պաղպաղակը կուրախացնի նույնիսկ ամենաքմահաճ քաղցրասերին:

Մեր բաղադատոսով բանանի պաղպաղակը պատրաստվում է բնական բաղադրիչներից ՝ այն դարձնելով երեխաների համար սիրված և կարևորը` անվտանգ դեսերտ: Հեշտ պատրաստվող այս պաղպաղակն ունի հարուստ համ և յուրահատուկ բույր:

Պատրաստման համար անհրաժեշտ է ընդամենը 3-4 ժամ, բաղադրիչների քանակը հաշվարկվում է 4-6 բաժնի համար: Աղանդերը կարելի է պահել սառնարանում, այնպես որ այն կարելի է պատրաստել ավելի շատ չափաբաժնով:

Բանանով պաղպաղակ

Բանանով պաղպաղակ. Բաղադրությունը

  • Յոգուրտ 300 գ
  • Խտացրած կաթ 150 գ
  • Բանան 2–3 հատ
  • Շաքարի փոշի 2 ճաշի գդալ
  • Կաթնաշոռ 100 գ
  • Ելակի մուրաբա` ըստ ցանկության

Բանանով պաղպաղակ

Բանանով պաղպաղակ. Պատրաստման եղանակը

  1. Վերցնել թանձր, յուղալի յոգուրտ և լցնել այն ամանի մեջ, որում պիտի պատրատեք պաղպաղակը:
  2. Ավելացնել խտացրած կաթ: Կարող եք օգտագործել սովորական կամ եփած տարբերակը, դա կախված է ձեր ճաշակից, վերցնել հասած բանան, բաժանել կտորների և լցնել ամանի մեջ: Որքան ավելի հասուն լինի բանանը, այնքան լավ:
  3. Ցանկության դեպքում ավելացնել սերուցքային հալած պանրիկ և մուրաբա, և օգտագործելով բլենդեր` բոլոր բաղադրիչները հարել մինչև միատարր զանգված ստացվի:
  4. Ստուգեք պաղպաղակի քաղցրությունը, անհրաժեշտության դեպքում ավելացնել շաքարի փոշի:
  5. Պատրաստված խառնուրդը լցնել նախապես պատրաստված տարայի մեջ և 2-3 ժամվա ընթացքում դնել սառնարանում:

Բանանով պաղպաղակ

Ամռանը՝ մեծ թվով մրգեր և հատապտուղներ կան: Օգտագործեք դրանք ձեր աղանդերի մեջ: Ստեղծեք ձեր յուրահատուկ համը և վայելեք ցանկացած պահի: Արդյունքը շատ դուր կգա ձեզ:

Բանանով պաղպաղակը պատրաստ է:

Բարի ախորժակ:

ՊԱՂՊԱՂԱԿ․ Շոկոլադե, Ելակով և Վանիլային Պաղպաղակ Համեղ բաղադրատոմսեր

Խնդրում ենք Գնահատեք