Բանանով տորթը միայն բույրի շնորհիվ զգալիորեն բարելավում է տրամադրությունը:
Նշենք, որ քաղցրեղեն ուտելու սովորական հաճույքը մեծացնում է բանանի հայտնի հատկությունը՝ խթանելու ուրախության հորմոնի արտադրությունը (շնորհիվ տրիպտոֆանի, որը պարունակվում է մրգի մեջ):
Սրան գումարեք փափուկ բանանային թխվածքի շերտերի և նուրբ մետաքսանման կրեմի ներդաշնակ համադրության ֆանտաստիկ զգացողությունները, և դուք կունենաք իրական հակասթրեսային միջոց, որը կարող է վերացնել դեպրեսիան, հոգնածությունը և նյարդայնությունը բառացիորեն առաջին պատառից հետո:

Բանանով տորթ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կարագ 200 գր
_Բանան 4 հատ
_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ
_Ձու 4 հատ
_Ընկույզ 100 գր
_Ալյուր 1 բաժակ
_Շաքարավազ 1 բաժակ
_Թթվասեր 1 բաժակ
Կրեմի համար
_Կաթ 500 մլ
_Վանիլային շաքարավազ 1 թեյի գդալ
_Շաքարավազ 200 գր
_Ալյուր 50 գր
_Դեղնուցներ 4 հատ

Բանանով տորթ. Պատրաստման եղանակը
_Ձուն հարել շաքարավազի հետ, մինչև սպիտակի։ Շարունակելով հարել՝ ավելացնել սենյակային ջերմաստիճանի թթվասերն ու կարագը։
_Աստիճանաբար ավելացնել մաղած ալյուրն ու փխրեցուցիչը։ Շարունակել հարել տորթի խմորը, մինչև հարթվի:
_Ստացված տորթի խմորը բաժանել երեք հավասար մասերի։ 24 սմ տրամագծով բացվող կաղապարը պատել յուղած յուղաթղթով։
_Խմորի մի մասը լցնել և 20 րոպե դնել նախապես 190°C տաքացրած ջեռոցում։ Նույն կերպ թխել ևս 2 թխվածք։ Թողնել, որ դրանք ամբողջովին սառչեն։
_Կաթը եռացնել, վերցնել կրակից և թողնել, որ մի փոքր սառչի։ Դեղնուցները շաքարավազով և ալյուրով կաթսայի մեջ լավ խառնել։
_Անընդհատ խառնելով, լցնել տաք կաթի մեջ։ Կաթսան դնել մարմանդ կրակի վրա և եփել՝ անընդհատ խառնելով, մինչև թանձրանա, մոտ 8 րոպե։
_Բանանը մաքրել, բարակ շրջանակներով կտրատել։ Ընկույզները դանակով կտրատել խոշոր փշրանքների։
_Բոլոր շերտերին քսել պատրաստված կրեմով։ Դնել բանանի օղակները 2 շերտերի վրա:
_Շերտերը դնել իրար վրա։ Վերին շերտին ցանել ընկույզի փշրանքներ։
_Բանանով տորթն առնվազն 2 ժամով դնել սառնարանը։

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տորթ Իրիսկա







