Բանանով համեղ թխվածքները միշտ սիրված են: Բանանով տորթը և այլ աղանդերները ստացվում են հագեցնող, բայց միևնույն ժամանակ թեթև և շատ բուրավետ:

Բանանով տորթ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձու 3 հատ
_Կարագ 100 գր
_Կաթ 200 մլ
_Ալյուր 250 գր
_Վանիլին՝ ըստ ճաշակի
_Փխրեցուցիչ 1 ճաշի գդալ
_Բանան, դարչին՝ ըստ ճաշակի
_Շաքարավազ 160 գր


Բանանով տորթ. Պատրաստման եղանակը
_Ձվերը խառնել փափուկ կարագի և շաքարի հետ:
_Զանգվածը հարիչով հարել մինչև դառնա պինդ և սպիտակ:
_Կաթի մեջ լցնել մաղած ալյուրը փխրեցուցիչի հետ և լավ հարել հարիչով, մինչև հարթվի և համասեռ ստացվի:
_Քսել ձևամանը կարագով և մի փոքր խմոր լցնել, հավասարեցնել այն:
_Երկայնքով կտրած բարակ շերտերով բանանները վրան շարել
_Ցանել մի փոքր շաքարի փոշի և դարչին: Ավելացնել մնացած խմորը և թխել 180 աստիճանով մոտ 35 րոպե:
_Սառած տորթին ցանել շաքարի փոշի: Եթե ժամանակ և ցանկություն ունեք, կարող եք սառած սերուցքը լավ հարել և քսել տորթի վրա: Հալած շոկոլադը նույնպես ավելորդ չի լինի:
_Դնել սառնարանը 1 ժամով և կարող եք մատուցել այս շքեղ և անուշաբույր աղանդերը:


Բարի ախորժակ:







