Այսօր ուզում ենք ձեզ առաջարկել փափուկ բանան թխվածքաբլիթների բաղադրատոմսը:

Բանան թխվածքաբլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Շաքարավազ 50 գր
_Կարագ 100 գր
_Ալյուր 170 գր
_Բանան 100 գր
_Աղ 1 պտղունց
_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ


Պատրաստման եղանակը
_Փափուկ կարագը խառնել շաքարով և աղով, ավելացնել բանանը և տրորել պատառաքաղով։
_Ավելացնել փխրեցուցիչի հետ խառնած ալյուրը և հունցել փափուկ խմոր։
_Դնել սառնարանը 1 ժամ։
_Ձևավորել ըստ ցանկության: Կարելի է պարզապես ընկույզի չափի գնդիկներ անել և մի փոքր հարթեցնել վերևի մասում:
_Այս անգամ ես ձևավորեցի բանանի տեսքով։
_Թխել 20-25 րոպե 200 C ջերմաստիճանով տաքացված ջեռոցում։

Սառելուց հետո թխվածքաբլիթներին կարելի է ցանել շաքարի փոշի։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Արագ Պեսոչնի պեչենի







