Բանոֆի թխվածք. Անգլիական խոհանոցի աղանդերներից

Բանոֆի թխվածք ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Պետք չէ այս համեղ Բանոֆի թխվածքը համտեսելու համար գնալ Անգլիա. դուք կարող եք տանը մի քանի րոպեում պատրաստել այս բաղադրատոմսով:

Բանոֆի թխվածք

Բանոֆի թխվածք. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ոչ շատ քաղցր թխվածքաբլիթներ 300 գր

_Սերուցք 35% 300 մլ

_Եփած խտացրած կաթ 1 տուփ

_Բանան 3 հատ

_Շոկոլադ 50 գր

_Կարագ 70 գր

Բանոֆի թխվածք

Բանոֆի թխվածք

Բանոֆի թխվածք. Պատրաստման եղանակը

_Կարագը հալեցնել և թողնել մի փոքր սառչի։ Թխվածքաբլիթները լցնել տոպրակի մեջ և գրտնակով մանրացնել դրանք՝ փոքր փշրանքներով:

_Փշրանքները տեղափոխել ամանի մեջ և խառնել հալած կարագով։

_Լցնել 22 սմ բացվող կաղապարի օղակը ափսեի վրա և լցնել թխվածքաբլիթները: Լավ սեղմել, որպեսզի հիմք ձևավորվի:

_Բանանը կտրատել շերտերով։ Խտացրած կաթը լցնել կաթսայի մեջ և մի քիչ տաքացնել, որ մի քիչ ջրիկանա, ավելի հարմար կլինի քսել։ Սերուցքը հարել այնքան, մինչև լավ փրփրի:

_Հիմքի վրա լցնել խտացրած կաթը և բահիկով հարթեցնել, վրան շարել բանանի շերտերը:

_Վերջին շերտով քսել հարած սերուցքը։ Պատրաստի թխվածքը 1 ժամով դնել սառնարանը։

_Այնուհետև մարմանդ կրակի վրա հալեցնել շոկոլադը և մատուցելուց առաջ զարդարել աղանդերը։

Բանոֆի թխվածք

Բանոֆի թխվածք

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տորթ առանց ջեռոցի Չիզքեյք

Խնդրում ենք Գնահատեք